Հետազոտական դրամաշնորհի հնարավորություն Դոյչե Վելլե Ակադեմիայի կողմից․ Բնապահպանական թեմաները հայկական մեդիայում
Դոյչե Վելլե Ակադեմիան ԲիԲիՍի Մեդիա Էքշնի, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան-ի, Հետք և Ֆակտոր մեդիա ընկերությունների հետ համատեղ իրականացնում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի եւ պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագիրը՝ Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման (BMZ) նախարարության ֆինանսավորմամբ։ Ծրագրի հիմնական նպատակը հայաստանյան մեդիա ոլորտի զարգացումն է, որպիսի վերջինս կարողանա ավելի լիարժեք իրագործել իր վերահսկիչ դերը հայ հասարակությում։
Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել կայք։
Հետազոտության շրջանակը
Սույն հետազոտության հիմնական նպատակն է վերլուծել արդյոք բնապահպանական խնդիրները լուսաբանվում են հայկական լրատվամիջոցներում և ինչպես են լուսաբանվում, և արդյոք լրատվամիջոցներն ունեն իրենց դերակատարումը բնապահպանական ակտիվիզմում, և եթե այո, ապա որն է այդ դերը։
- Հայաստանում բնապահպանական քաղաքականության և բնապահպանական ակտիվիզմում լրատվամիջոցների դերի ընդհանուր հետազոտություն,
- Բնապահպանական շարժումներում ԶԼՄ ներկայացուցիչների գիտելիքների և ներգրավվածության վերաբերյալ հետազոտություն:
Հետազոտությունը պետք է լինի որակական և քանակական վերլուծություն՝ հայերենով։
Ակնկալվող կառուցվածքն ու արդյունքները
Մինչև հետազոտությունը սկսելը ընտրված կազմակերպությունը \ անհատը պետք է քննարկեն հետազոտության մեթոդաբանությունը և իրականացման ժամանակացույցը դրամաշնորհ տրամադրող կազմակերպության հետ։
- Հետազոտության կառուցվածքը
- Հետազոտության հիմնական արդյունքները ներկայացնող ամփոփ տեղեկագիր (1-2 էջ),
- Բնապահպանական ակտիվիզմում լրատվամիջոցների դերի ներհայաստանյան իրավիճակի ներկայացում,
- Մեդիա ոլորտին վերաբերող հիմնական արդյունքների ներկայացում,
- Կլիմայի փոփոխության/բնապահպանության ոլորտում մեդիա նախաձեռնությունների օրինակներ (լավագույն փորձի ուսումնասիրություն),
- Առաջարկություններ, թե ինչպես ուժեղացնել մեդիայի դերակատարումը բնապահպանական/ կլիմայի փոփոխության ակցիաներում և հետագա գործողությունների հիմնական ուղղությունների ներկայացում,
- Հավելվածներ. Հարցաշարեր, հարցազրույցներ՝ իրականացված ԶԼՄ ներկայացուցիչների հետ
Հետազոտությունը չպետք է գերազանցի 20 էջը (առանց հավելվածների) և պետք է գրվի հայերենով (տառաչափ 11, տառատեսակ sylfaen):
Ծառայության մատուցման ժամկետներ
Մեթոդաբանության և ժամանակացույցի կազմում՝ մինչև հուլիսի 15,
Հետազոտության նախնական տարբերակի ներկայացում՝ մինչև սեպտեմբերի 15,
Վերջնական հետազոտության ներկայացում՝ մինչև հոկտեմբերի 1:
Բյուջե և վճարումներ
Առաջարկները գնահատվում են գին-որակ հարաբերակցությամբ: Ծառայություն մատուցողներին խնդրում ենք իրենց առաջարկի մեջ նշել գինը: Գինը պետք է ներառի ճանապարհորդական ծախսերը, օրապահիկները, սրբագրումը, վերանայումը և ցանկացած այլ ծախս, որը կարող է առաջանալ հետազոտության իրականացման ընթացքում: Լրացուցիչ ծախսերը բյուջեի հաստատումից հետո չեն վերահաշվարկվի: Ընդհանուր բյուջեն չպետք է գերազանցի 2000 եվրոն։
Վճարումները կիրականացվեն ըստ նախանշված ժամանակացույցի։
Ովքեր կարող են դիմել
Հետազոտությունը կարող է իրականացվել անհատ փորձագետների, փորձագետների խմբի կամ կազմակերպությունների կողմից: Ընտրության գործընթացում կկիրառվեն հետևյալ չափանիշները՝
- Նմանատիպ հետազոտական աշխատանքներում և/կամ նախագծերում, մասնավորապես՝ կլիմայի փոփոխության, շրջակա միջավայրի պաշտպանության և լրատվամիջոցների ոլորտում, ներգրավման փորձառություն,
- միջազգային դոնորների հետ և Հայաստանում աշխատելու փորձ,
- Հայերենի իմացություն (խմբերի դեպքում առնվազն մեկ մասնագետի հայոց լեզվի իմացությունը պարտադիր է),
- Ծառայությունն ըստ նախնական ժամանակացույցի մատուցելու հնարավորություն,
- Դիմումի ժամանակին ներկայացում։
Հայտում ներկայացված փաստաթղթերի մասին
Դիմումները պետք է ներկայացվեն հայերենով և ներառեն՝
- Անհատների դեպքում CV-ներ, կազմակերպությունների դեպքում՝ իրականացնողների CV-ներ և կազմակերպության նկարագրություն,
- Հետազոտության պլան (առավելագույնը 1 էջ), որը նկարագրում է հետազոտության նախատեսվող մոտեցումը, ներառյալ մեթոդաբանությունը, փորձագետները, մարդկային ռեսուրսները, մոտավոր ժամանակացույցը և բյուջեն:
- Նմանատիպ նախկին աշխատանքներ։
Վերջնաժամկետ
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է հուլիսի 2-ը։ Խնդրում ենք ուղարկել հայտը pdf, word կամ excel փաստաթղթերի տեսքով [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով Research proposal.