Հանքարդյունաբերության իրավական և քաղաքական նախադրյալները
Հայտարարության էջի հղումն՝ այստեղ։
ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը և Լուլոուի տեխնոլոգիական համալսարանը Երևանում Շվեդիայի դեսպանատան աջակցությամբ կազմակերպում են «Հանքարդյունաբերության իրավական և քաղաքական նախադրյալները. Շվեդիայի փորձը» եռօրյա մասնագիտական վերապատրաստման սեմինար:
Սեմինարը նախատեսված է պետական պաշտոնյաների, ակադեմիական ոլորտի աշխատողների և քաղհասարակության անդամների համար, ովքեր հետաքրքրված են Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի կառավարման բարելավմամբ:
Սեմինարը կվարեն Շվեդիայի նշանավոր Լուլոուի տեխնոլոգիական համալսարանի դասախոսները: Համալսարանի հիմնական ուղղվածությունը հանքարդյունաբերությունն է:
Դասախոսներն են՝
– Դր. Մարիա Փիթերսոն, դասախոս
– Դր. Լարս Բեքշթրոմ, ասիստենտ դասախոս
– Դր. Գրեգորի Փոլզեր, հետդոկտորական հետազոտող
Եռօրյա սեմինարին մասնակցությունն անվճար է:
Մասնակցելու համար գրանցումը պարտադիր է: Գրանցվել՝ այստեղ։
Սեմինարին ամբողջությամբ մասնակցելու և ավարտական քննությունը հանձնելու դեպքում կտրվի հավաստագիր:
Կլինի հայերեն և անգլերեն համաժամանակյա թարգմանություն:
Այս այցը Լուլոուի տեխնոլոգիական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, ինչպես նաև Հայաստանում այլ հաստատությունների միջև երկարատև համագործակցություն ստեղծելու առաջին քայլերից է:
Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Տաթև Հարոյանին՝ +374 60 61 2520 հեռախոսահամարով կամ [email protected] էլ. հասցեով:
ՕՐԱԿԱՐԳ
Օր 1՝ երկուշաբթի, փետրվարի 11, 2019
17:00-18:00 Հանքարդյունաբերության իրավական նախադրյալները (I). գույքային իրավունքներ, հանքային իրավունքներ, հետազոտություն, թույլտվություն և այլն, դր. Լարս Բեքշթրոմ, ասիստենտ դասախոս, Լուլոուի տեխնոլոգիական համալսարան
18:00-18:15 Ընդմիջում
18:15-19:15 Ջրային ռեսուրսների կառավարում. իրավական կողմերը՝ «գույքային իրավունքներ», ջրային ոլորտի գործառնություններ և ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում, դր. Մարիա Փիթերսոն, դասախոս, Լուլոուի տեխնոլոգիական համալսարան
Օր 2՝ երեքշաբթի, փետրվարի 12, 2019
17:00-18:15 Հանքարդյունաբերության իրավական նախադրյալները (II). բնապահպանական գնահատում և լիցենզավորում, դր. Մարիա Փիթերսոն, դասախոս, Լուլոուի տեխնոլոգիական համալսարան
18:15-18:30 Ընդմիջում
18:30-19:30 Պետական պաշտոնյաների դերը հանքերի զարգացման գործում՝ համակարգի կառուցվածքի ազդեցությունը, դր. Գրեգորի Փոլզեր, հետդոկտորական հետազոտող, Լուլոուի տեխնոլոգիական համալսարան
Օր 3՝ չորեքշաբթի, փետրվարի 13, 2019
17:00-18:00 Հանքարդյունաբերության ընդունումը հանրության կողմից՝ վիճարկելի և ոչ վիճարկելի նախագծերի ընդունման համեմատության գործոններ, դր. Գրեգորի Փոլզեր, հետդոկտորական հետազոտող, Լուլոուի տեխնոլոգիական համալսարան
18:00-19:00 Քննություն և հավաստագրերի հանձնում