Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 15 հունիսի, 2016
Միջազգային Հանրային Իրավունքի (ՄՀԻ) ամառային դպրոց և Միջազգային մարդու իրավունքների իրավունքի (ՄՄԻԻ) երկօրյա թրեյնինգ
Աղբյուրը՝ www.rau.am/rus/anons/4172
Միջազգային հանրային իրավունքի ամառային դպրոցը և Մարդու իրավունքների միջազգային իրավունքի երկօրյա թրեյնինգը տեղի կունենա հունիսի 30-ից հուլիսի 9-ըՀայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում: Ամառային դպրոցը Հայաստանի Հայ-Ռուսական Համալսարանի և ՄԱԿ ՓԳՀ-ի, ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի, Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի, ԿՄԽԿ-ի և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության միջև հաջողված համագործակցության արդյունք է։
Ամառային դպրոցը նպատակ ունի բարձրացնել ՄՀԻ-ի և վերջինիս համապատասխան ճյուղերի մասին իրազեկվածությունն ապագա իրավաբանների շրջանում, ինչպես նաև բարձրացնելու ՄՀԻ-ի առանձին ոլորտում գործող ամառային դպրոցների, դատախաղերի կամ նմանատիպ այլ նախաձեռնություների արդյունավետությունը՝ մասնակիցների շրջանում ապահովելով ՄՀԻ-ի մասին նախնական գիտելիքների պատշաճ մակարդակ։
Ամառային դպրոցի հիմնական նպատակը ՄՀԻ-ի մասին հիմնարար գիտելիքի և Մարդու իրավունքների միջազգային իրավունքի վերաբերյալ ընդհանուր գիտելիքների արդյունավետ ապահովումն է։
Ամառային դպրոցի աշխատանքային լեզուն հայերենն է։
Այն ուսանողները, ովքեր հաջողությամբ կավարտեն ամառային դպրոցը՝
- Կստանան մասնակցության մասին հավաստագիր (սերտիֆիկատ)
- Կունենան առաջնահերթություն՝ մասնակցելու ՄԱԿ ՓԳՀ–ի և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի աջակցությամբ կազմակերպված մասնագիտացված դասընթացի՝ «Փախստականների իրավունք» խորագրով, կամ «Միջազգային Մարդասիրական (Հումանիտար) Իրավունք»-ի դասընթացին՝ կազմակերպված ԿԽՄԿ-ի և Հայաստանում ամերիկյան համալսարանի կողմից։
«Փախստականների իրավունք» խորագրով մասնագիտացված դասընթացի վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ էլեկտրոնային նամակ ուղարկելով հետևյալ էլ. հասցեին.
[email protected] կամ [email protected]:
[email protected] կամ [email protected]:
«Միջազգային Մարդասիրական (Հումանիտար) Իրավունք»-ի դասընթացի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք կարող եք գրել էլ. նամակ[email protected] հասցեին կամ զանգահերլ +37410297415 (107) հեռախոսահամարով (Իռեն Ալոյան):
Ով՞ կարող է դիմել
Հետևյալ չափանիշների համապատասխանող բակալավրիատի ուսանողները՝
- Իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ, ովքեր ավարտել են 1-ին կուրսը կամ
- Միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողներ, եթե վերջիններս անցել են իրավագիտության ոլորտին առնչվող գոնե մեկ առարկա կամ ունեն համապատասխան գիտելիք կամ փորձ։
- Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Ո՞րն է դիմելու վեջնաժամկետը
Դիմելու վեջնաժամկետը սույն թվականի հունիսի 18-ն է։ Ընտրված մասնակիցները կծանուցվեն արդյունքների մասին մինչև սույն թվականի հունիս 23-ը ։
Ինչպե՞ս կարող եմ դիմել
Խնդրում ենք հետևյալ էլեկտրոնային հասցեին [email protected] ուղղարկել ռեզյումեն և հետաքրքրության նամակ (motivation letter)՝ բացատրելով ամառային դպրոցին մասնակցելու ցանկության պատճառները։
Ինչքա՞ն պետք է վճարեմ
Ամառային դպրոցը բացարձակապես ԱՆՎՃԱՐ է։
Ովքե՞ր են իրականացնելու ՄՀԻ ամառային դպրոցի դասախոսությունները
Դասախոսների մասին տեղեկությունները ներկայացվում են կից:
Նշենք նաև, որ ամառային դպրոցի ավարտին մասնագիտացված դասընթացների կազմակերպիչները կներկայացնեն կարճ պրեզենտացիաներ՝ հիմնական գծերով ներկայացնելով համապատասխան դասընթացը (նպատակն է՝ հեշտացնել համապատասխան հատուկ դասընթացն ընտրելու ուսանողների խնդիրը)։
Հարցերի դեպքում, դիմեք.
Հայրապետյան Հասմիկ
Էլ. հասցե[email protected]
Հեռախոսահամար (+37410) 272132