«Դե ֆակտո պետությունների չճանաչված քաղաքականությունը հետխորհրդային տարածքում» գրքի շնորհանդես
Դե ֆակտո պետությունների չճանաչված քաղաքականությունը հետխորհրդային տարածքում
Կլոր սեղան և գրքի շնորհանդես
26 նոյեմբերի, 2015թ.
Ժամը` 15:00
Վայրը՝ Արմենիա Մարիոթ հյուրանոց, «Աշոտ Երկաթ» սրահ
Աշխատանքային լեզուներ` անգլերեն
Նոյեմբորի 26-ին Կովկասի ինստիտուտը` Կովկասի ակադեմիական շվեյցարական ցանցի հետ համատեղ կանցկացնի Դե ֆակտո պետությունների չճանաչված քաղաքականությունը հետխորհրդային տարածքում խորագիրը կրող գրքի շնորհանդես` խմբագրված Լորենս Բրոերսի, Ալեքսանդր Իսկանդարյանի և Սերգեյ Մինասյանի կողմից և համատեղ հրատարակված Կովկասի ինստիտուտի և Կովկասի ուսմունասիրության միջազգային ասոցիացիայի կողմից, Երևան, 2015թ:
Գիրքը գրվել է 2014թ.-ի սեպտեմբերի 4-5-ը Սևանում կայացած համանուն` «Դե ֆակտո պետությունների չճանաչված քաղաքականությունը հետխորհրդային տարածքում» գիտաժողովի հիման վրա: Սևանի գիտաժողովը առաջին անգամ Կովկասում համախմբեց անգլալեզու փորձագետների` հետխորհրդային տարածքում դե ֆակտո պետությունների զարգացման զանազան տեսական և գործնական հարցեր քննարկելու նպատակով:
Գիրքը կներկայացնի Տարածաշրջանային հետազոտությունների կենտորնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Շնորհանդեսին կհետևի կլոր սեղան - քննարկում՝ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի և փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի մասնակցությամբ:
Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք դիմել`
Կովկասի ինստիտուտ
0025 Երևան, Հայաստան
Չարենց 31/4
Հեռ. – (+374) 10 54 06 31
Էլ. հասցե - [email protected]
Վեբ կայք - www.c-i.am