Վերապատրաստման և զարգացման մենթոր
Պաշտոնը` Վերապատրաստման և զարգացման մենթոր
Դրույքը` Լրիվ դրույք
Սկիզբը` Մայիս 2016 (աշխատանքը կլինի կես դրույքով մայիս ամսին և լրիվ դրույքով հունիս ամսից սկսած)
Վայրը` Երևան, Հայաստան
Դիմելու վերջնաժամկետը` Մարտի 8, 2016
Պաշտոնի նկարագիրը.
Նշում. սա աճող միջազգային կազմակերպության նոր պաշտոն է, որը վերապատրաստման և զարգացման մենթորին կտա հնարավորություն բացահայտել իր ողջ ներուժը՝ որպես առաքելության ակտիվ աջակից և թիմի կառուցող:
Վերապատրաստման և զարգացման մենթորները պետք է ղեկավարեն և ուղղորդեն ծրագրի մասնակիցներին Ամառային դպրոցի, ինչպես նաև երկամյա առաջնորդության զարգացման ծրագրի ընթացքում` ոգեշնչելեվ նրանց դառնալ Հայաստանի բոլոր երեխաների համար ավելի լայն կրթական հնարավորությունների ստեղծման գաղափարախոսներ: Յուրաքանչյուր մենթոր ղեկավարելու է 15-20 մասնակցից կազմված խումբ` ուղղորդելով նրանց ստեղծել հավակնոտ և ոգեշնչող նպատակներ աշակերտների համար, ինչպես նաև զարգացնել նպատակային պլանավորման ու դասարանի արդյունավետ կառավարման հմտությունները։
Աշխատանքային պարտականությունները.
- Վարել դասընթացներ` հիմնված «Դասավանդումը՝ որպես առաջնորդություն» սկզբունքի վրա (www.teachingasleadership.org), ներառելով դասընթացի պլանավորումը, դասարանի կառավարումը, գնահատումը, ուսուցման իրականացումը և այլ թեմաներ,
- Առաջնորդել 15-20 ծրագրի մասնակիցների` հասնելու հավակնոտ արդյունքների իրենց դասարաններում՝ կատարելով դասալսումներ, ուղղորդելով նրանց կարճաժամկետ և երկարաժամկետ պլանավորման և խնդիրների արդյունավետ լուծմամ հարցում, վարելով վերլուծական քննարկումներ
- Ստեղծել և պահպանել ուժեղ նվաճման մշակույթ՝ ուղղված կազմակերպության տեսլականին,
- Ստեղծել արդյունավետ հարաբերություններ՝ ելնելով մասնակիցների կարիքներից ու առանձնահատկություններից,
- Առաջնորդել մասնակիցներին կենտրոնացած լինելու երկարաժամկետ տեսլականի և կարևորագույն արժեքների վրա
- Աջակցել մասնակիցներին դպրոցի անձնակազմի, ծնողների, համայնքի անդամների և գործընկերների հետ արդյունավետ հարաբերություններ ստեղծելու հարցում
- Հետևել ծրագրի մասնակիցների դասավանդման ընթացքին և տրամադրել համապատասխան խորհուրդներ և ուղղորդիչներ,
- Ուղղորդել մասնակիցներին դառնալու ծրագրի շրջանավարտների համայնքի ակտիվ ներկայացուցիչ
- Համագործակցել դպրոցների, համայնքի և գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ
- Աջակցել կազմակերպության այլ բաժինների գործառույթների արդյունավետ իրականացմանը կարիքի դեպքում
Այլ տեղեկություններ.
- Հնարավոր է երկար աշխատանքային օրերի (մինչև ուշ գիշեր) առկայություն, ինչպես նաև ոչ աշխատանքային օրերին աշխատելու անհրաժեշտություն Ամառային դպրոցի ընթացքում Ամառային դպրոցի մյուս աշխատակիցների հետ միասին,
- Նախատեսվում է մարզերում գործնական ճամփորդությունների անհրաժեշտություն
- Կպահանջվի ծրագրի մասնակիցներին աջակցության տրամադրում սեփական դասավանդման փորձի և առարկայական մասնագիտական գիտելիքների շրջանակից դուրս գտնվող ուղղություններում
Պահանջվող որակավորումներ.
- Մանկավարժական տեսական և գործնական խորը գիտելիքներ,
- Ուսուցչի` նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձի առկայություն կարիքավոր համայնքներում և այդ պաշտոնում հասած նշանակալի արդյունքի ցուցադրում,
- Հայերեն և Անգլերեն գրավոր և բանավոր խոսքի գերազանց իմացություն,
- Հաղորդակցման խորը հմտություններ` ներառյալ ներկայացման հմտությունները և առաքելության փոխանցման արդյունավետ իրականացումը,
- Թիմում աշխատելու հմտություններ, ինչպես նաև անձնական նախաձեռնությամբ գերազանց արդյունքների հասնելու ունակություն,
- Համագործակցության բացառիկ հմտություններ. աշխատանքային արդյունավետ հարաբերությունների ստեղծման ունակություն տարբեր աշխատանքային ոճ, հիմքեր և փորձառություն ունեցող մարդկանց հետ,
- Գերազանց վերլուծողական հմտություններ ըստ պլանի նախատեսված առաջընթացի գնահատումը և վերահսկման գործառույթներն իրականացնելու համար,
- Անհատական և կազմակերպության նպատակների հասնելուն ուղղված ոգեշնչում և նվիրվածություն:
Ամառային դպրոցի մասին.
- Ամառային դպրոցը ծրագրի մասնակիցների ինտենսիվ վերապատրաստման հինգշաբաթյա ծրագիր է, որի ընթացքում վերջիններս կվերապատրաստվեն իրենց նշանակված դպրոցներում ապագա ուսուցչի դերը ստանձնելու համար: Ծրագրի մասնակիցները կսովորեն և գործնականում կկիրառեն դասավանդման կարևորագույն սկզբունքները: Նրանցից կպահանջվի նաև դասավանդել Ամառային դպրոցում հատուկ մշակված ծրագրով, ինչը կօգնի նրանց առավել արդյունավետ կերպով իրականացնել դասավանդումն աշակերտների համար:
- Ամառային դպրոցը տեղի կունենա մեր թիրախային մարզերից մեկում։
Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրի մասին.
- Մեր յուրօրինակ երկամյա առաջնորդության զարգացման ծրագիրը կոչված է աջակցել մեր մասնակիցների ձևավորմանը և զարգացմանը որպես ապագա առաջնորդներ ու ապագայում միանալ մեր շրջանավարտների ցանցին՝ նպաստելով Հայաստանում դրական փոփոխություններին կրթական, սոցիալական և ձեռնարկատիրական ոլորտներում։
- Մենք նաև ներառում ենք մեր մասնակիցներին ուսուցչի որակավորման դասընթացի մեջ և հոգում այդ ուղղությամբ բոլոր անհրաժեշտ ծախսերը։
Դիմելու կարգը. Եթե Դուք հետաքրքրված եք միանալու մեր զարգացող թիմին, խնդրում ենք ուղարկել Ձեր մտադրություններն արտահայտող նամակը և ինքնակենսագրությունը [email protected] հասցեին: Ձեր էլեկտրոնային նամակի վերնագիրը պետք է լինի այն պաշտոնի անվանումը, որի համար ներկայացնում եք Ձեր դիմումը:
Սկզբնաղբյուրն այստեղ: