Թափուր պաշտոնի հայտարարություն Հասարակայնության հետ կապերի մասնագետ Հայաստան համահայկական հիմնադրամում
Աղբյուրը՝ www.facebook.com
Հասարակայնության հետ կապերի մասնագետ / Մամուլի խոսնակ
Հրավիրող կազմակերպություն․ «Հայաստան» համահայկական հիմնադրամ
Պաշտոնի անվանում․ Հասարակայնության հետ կապերի մասնագետ / Մամուլի խոսնակ
Պայմանագիր․ Աշխատանքային/ամբողջ դրույք
Աշխատանքի վայր․ Երևան, ըստ անհրաժեշտության այցելում է ծրագրերի իրականացման վայրեր
Ենթակա է․ Ծրագրերի և արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավարին
Աշխատանքի նկարագրություն․
Աշխատելով Ծրագրերի և արտաքին կապերի ղեկավարի հսկողության ներքո՝ Հասարակայնության հետ կապերի մասնագետ/Մամուլի խոսնակը պետք է մշակի, պատրաստի և տարածի նորությունները և այլ հրապարակային նյութերը տեղական, տարածաշրջանային և ազգային լրատվամիջոցների շրջանակներում:
Պարտականություններ․
-
Կազմել մամլո հաղորդագրություններ և պատրաստել տեղեկատվություն լրատվամիջոցների համար
-
Արձագանքել զանգվածային լրատվամիջոցների հարցումներին
-
Պահպանել կազմակերպության կորպորատիվ պատկերը և ինքնությունը
-
Մշակել ելույթների և հարցազրույցների տեքստեր
-
Հանդես գալ որպես կազմակերպության հանրային կապերի դեսպան և որպես մամլո խոսնակ կարևոր միջոցառումներին
-
Մշակել ներքին և արտաքին հաղորդակցման փաթեթներ
-
Համագործակցել ծրագրերի ղեկավարի հետ ԶԼՄ-ներին մատուցվող տեքստերի բովանդակության մասով
-
Աշխատանքային անհրաժեշտությունից բխող այլ պարտականություններ։
Անհրաժեշտ որակավորում և հմտություններ․
· Բարձրագույն կրթություն, նախընտրելի է լրագրության, հաղորդակցության, հանրային կապերի կամ այլ հարակից ոլորտում
· Երեք տարուց ավել աշխատանքային փորձ մեդիա և/կամ հանրային կապերի ոլորտում
· Վերլուծելու, հաղորդակցման, խնդիրների լուծման, թիմային աշխատանքի և ղեկավարման գերազանց հմտություններ,
· Մամուլի խոսնակի փորձ; ճգնաժամային կառավարման փորձ
· Գրավոր և բանավոր հաղորդակցման և ներկայացման/մեդիա դասընթացների անցկացման հմտություններ
· Լրատվամիջոցների հետ կապեր
· Անգլերենի և հայերենի գրավոր և բանավոր փայլուն տիրապետում
· Սեղմ ժամկետներում բազմաթիվ ծրագրերի ղեկավարման փորձ և ճկունություն
· Համակարգչային գիտելիքներ՝ MS Word, Excel և այլ տվյալների բազայի ծրագրեր
Դիմելու ընթացակարգը․ Եթե համապատասխանում եք վերոնշյալ պահանջներին և վստահ եք, որ Ձեր գիտելիքներն ու փորձառությունը համապատասխանում են նշված պաշտոնին, խնդրում ենք ուղարկել Ձեր մանրամասն ինքնակենսագրությունը /CV/ և Ձեր փորձի վերաբերյալ համառոտ նկարագիրը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով, «Հայաստան» համահայկական հիմնադրամ՝ [email protected] էլեկտրոնային հասցեին։ Էլեկտրոնային նամակի վերնագրում խնդրում ենք նշել “Public Relations Specialist/Spokesperson– անուն ու ազգանուն”.
Դիմումների վերջնաժամկետ․ 2019թ․ մայիսի 28
Հայաստան հիմնադրամի մասին․ Կազմակերպությունը հիմնվել է 1992 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով։ Հիմնադրամը եզակի մի կառույց է, որի առաքելությունն է համախմբել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր հայերին և նրանց համատեղ ջանքերն ուղղել հայրենիքի դժվարությունների հաղթահարմանը և Հայաստանի ու Արցախի կայուն զարգացմանը: Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության միջոցով։ Ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, ջրագծերի ու գազատարների կառուցմանը զուգահեռ օժանդակություն են ստանում բազմաթիվ սոցիալապես խոցելի խմբեր, այդ թվում` ազատամարտիկների ընտանիքներ, ֆինանսապես անապահով ընտանիքների ուսանողներ: Մշտապես Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են արվեստի եւ գիտության հայ գործիչներն ու հատկապես երիտասարդ ստեղծագործողները: Տարվա հիմնական խոշոր ծրագրերին զուգահեռ Հիմնադրամը Հայաստանում և Արցախում իրականացնում է բարերաների կողմից ընտրված նպատակային ծրագրեր, ինչպես նաև նախաձեռնություններ իր հիմնական զարգացման ծրագրերի շրջանակներում։