ԿԱՆԱՆՑ ԽՄԲԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանում կանանց հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհների մրցույթ ուղղված սահմանափակ հնարավորություններ ունեցող խմբերի ակտիվ կանանց ներուժի իրացմանը: Դրամաշնորհի նպատակն է աջակցել սոցիալական փոփոխություների ակտիվ մասնակից կանանց՝ հատկապես ցածր ներկայացվածություն և հնարավորություններ ունեցող խմբերից և համայնքներից, ինչպիսիք են ԼԲՏ կանայք, հաշմանդամություն ունեցող կանայք, Հայաստանում Եզդի համայնքի կանայք, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող կանայք, միայնակ մայրերը, կանանց իրավունքների պաշտպանները և այլոք:
Կանայք և նրանք, ովքեր պաշտպանում են կանանց իրավունքները ընդհանուր առմամբ արդեն իսկ ենթարկվում են խտրականության: Այդուհանդերձ հենց մարգինալ և խոցելի խմբերի կանայք են, որ առերեսվում են կրկնակի խտրականության, սոցիալական ճնշումների, իսկ նրանց ձայները այդպես էլ մնում են անլսելի: Հայաստանում կանանց հիմնադրամը այս ծրագրի միջոցով փորձելու է ստեղծել զարգացման աջակցության համակարգ, ինչպես նաև ընդգրկուն հարթակ՝ տարբեր խմբերի կանանց հնարավորություններ ընձեռելու և իրենց համայնքներում իրենց ձայնը լսելու համար անհրաժեշտ գործիքներ և հմտություններ տրամադրելու համար:
Դրամաշնորհի նպատակն է՝
1. Զարգացնել կանանց կազմակերպությունների և նախաձեռնությունների կարողությունները ըստ իրենց կարիքների:
2. Բարձրացնել հանրության տեղեկացվածության մակարդակը խոցելի սոցիալական խմբերի պատկանող կանանց և աղջիկների մասին:
3. Աջակցել հատկապես խոցելի խմբերը ներկայացնող կանանց և աղջիկների կողմից առաջարկվող նախաձեռնություններին:
Ֆինանսական աջակցության համար (մինչև 1000 եվրո) դիմելու հնարավորություն ունենալու համար դիմորդները պետք է մասնակցեն Հիմնադրամի կողմից կազմակերպվող եռօրյա դասընթացներին, որոնք կշարունակվեն մինչև 2018 թվ․ դեկտեմբեր ամիսը: Դասընթացների թեմաներն են՝
· Գենդերային մեյնսթրիմինգ և ֆեմինիստական կառավարում
· Ջատագովության հմտություններ, ռազմավարական պլանավորում և սոցիալական մեդիա
· Մոնիթորինգի, միջոցների հավաքագրման և դրամաշնորհներ գրելու գործիքներ և հմտություններ:
Դասընթացի ավարտին մասնակիցները կունենան.
- Աջակցման և զարգացման
- Համախոհների հետ շփման և ցանցերի ձևավորման
- Դրամաշնորհին դիմելու հնարավորություններ
Նշված վերապատրաստումներից զատ դիմրոդները հնարավորություն կունենան մասնակցելու նաև հաղորդակցման, մարքեթինգի և միջոցների հավաքագրման փորձագետների, ինչպես նաև հոգեբանների հետ մեկօրյա հանդիպում-քննարկումներին:
Եռօրյա վերապատրաստումների նախնական օրերն են՝
1-ին խումբ՝ Հոկտեմբերի 5-6-13
2-րդ խումբ՝ Հոկտեմբերի 19-20-27
Վերապատրաստմանը մասնակցելու համար յուրաքանչյուր կազմակերպություն/ խումբ/ նախաձեռնություն կարող է ուղարկել երկու մանակիցների անուններ և կոնտակտային տվյալներ (էլ. հասցե, հեռախոսահամար) [email protected] էլեկտրոնային հասցեին:
Գրանցման նամակում խնդրում ենք կոնկրետ նշել, թե որ խմբի դասընթացին եք ցանկանում մասնակցել՝ ըստ դիմորդներին հարմար օրերի: Խնդրում ենք նաև հաշվի առնել, որ գրանցումը առաջին խմբի համար ավարտված լինելու դեպքում մենք կտեղեկացնենք Ձեզ և անպայման կտեղափոխենք Ձեր մասնակցությունը հաջորդ օրերին:
Մանրամասների և հարցերի դեպքում կարող եք զանգահարել մեզ 098 244 933 հեռախոսահամարով կամ նամակ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին