Հայաստանի հարմարվողականության ազգային պլանի (ՀԱՊ) պատրաստման մասին աշխատաժողով
ՀՀ բնապահպանության նախարարությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող“Կլիմա Արևելք. աջակցություն կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանը Ռուսաստանում և Եվրոպական հարևանությանքաղաքականության ծրագրի արևելյան երկրներում” ծրագրի աջակցությամբաշխատոժողով է կազմակերպում, որը կկայանա 2016թ. Օգոստոսի 31-ին Երևանում: Հանդիպումը նվիրված կլինի ամենաբարդ ոլորտներից մեկին՝կլիմայի փոփոխության (ԿՓ) նկատմամբ հարմարվողականությանը և հարմարվողականության ազգային քաղաքականությանը Հայաստանում:Ժողովի ժամանակ կքննարկվեն կլիմայի փոփոխության նկատմամբհարմարվողականության հիմնախնդիրները և ոլորտում տարվող ազգայինքաղաքականությունը:
ԵՄի կողմից ֆինանսավորվող “Կլիմա Արևելք” ծրագիրը, որն ուղղված էաջակցելու ԵՀՔ երկրներին (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան,Մոլդովա, Ուկրաինա) ԿՓ քաղաքականության հարցում, իր“Փորձագիտական օժանդակություն” բաղադրիչի ներքո փորձագիտական աջակցություն է տրամադրել Հայաստանին, որի արդյունքում առաջարկություններ են մշակվել հարմարվողականության հետագաազգային ծրագրի համար: Աշխատաժողովին տարբեր պետական, հասարակական, մասնավոր և ուսումնական շրջանակներից մեծաթիվ ազգային մասնագետներիկներկայացվեն ՀԱՊ գործընացի վերաբերյալ առաջարկությունները, ՀԱՊ գործընթացի ճանապարհային քարտեզը, առաջարկվող ՀԱՊ կառուցվածքը և Հայաստանի հարմարվողականության ազգային ծրագրի հավանականհիմնական տարրերը: Այդ ամենը կզուգորդվի Հայաստանում իրականացվածկլիմայի փոփոխությանն առնչվող աշխատանքների արդյունքների ներկայացմամբ՝ նպատակ ունենալով քննարկումներ ծավալել ևշահառուներից առաջարկություններ ստանալ, ինչը հնարավոր կդարձնիճանապարհ հարթել ԿՓ հարմարվողականության ազգայինքաղաքականության հիմնական փաստաթղթի՝ Հարմարվողականությանազգային ծրագրի մշակման համար:
Միջոցառման օրակարգի նախագիծը կարող եք գտնել “Կլիմա Արևելք”ծրագրի կայքում. www.climaeast.eu.
անգլերեն տարբերակը՝
http://www.climaeast.eu/events/workshop-on-the-national-adaptation-plan-of-armenia
հայերեն տարբերակը՝ http://1067656943.n159491.test.prositehosting.co.uk/wp-content-sec/uploads/2016/08/Armenia-AM-Draft-Agenda-NAP-Roadmap-meeting-v07-2016-08-10-Clean_Form.pdf.
Հանդիպման մասին տեղեկատվությունը հասանելի կլինի նաև մերֆեյսբուքյան էջում. https://www.facebook.com/events/1760761974208690/:
Եթե ցանկանում եք մասնակցել աշխատաժողովին կամ հավելյալ տեղեկատվություն ստանալ նրա մասին, խնդրում ենք դիմել Արմինե Ասծատրյանին՝ “Կլիմա Արևելք” ծրագրի ազգային համակարգողին ([email protected], հեռ.՝ + 374 93 80 77 85) կամ Քլոե Ֆագեսին, “ԿլիմաԱրևելք” ծրագրի օգնականին ( [email protected]):