Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 17 մարտի, 2019

Արաքս Կենտրոն Բարեգործական ՀԿ



Կազմակերպությունը հիմնականում գործունեություն է ծավալում հոգեբանական, առողջապահական, իրավաբանական, սոցիալական և տեղեկատվական​ ոլորտներում:


Շահառուներն են խոցելի խմբեր​ը:


Կազմակերպության առաքելությունն է պաշտպանել հասարակության  խոցելի խմբերի շահերը, իրավունքները, ապահովել տեղեկատվություն` ինտեգրելով քաղաքացիական  հասարակության ակտիվ կյանքի​ն:

 

«Արաքս Կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությունը կազմավորվել է  2000 թվականին` նպատակ ունենալով նպաստել Գյումրու և Շիրակի տարածաշրջանի խոցելի խմբերի բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը, իրավունքների և շահերի պաշտպանությանը, տեղեկատվության ապահովմանը, ազատ ժամանցի և զբաղվածության կազմակերպմանը` ինտեգրելով հասարակական ակտիվ կյանք: Իր  նպատակներին հասնելու համար կազմակերպությունն ապահովեց միջսերնդային կապը, միջմշակութային, իրավունքների,  տեղեկատվության, փորձի և հմտությունների փոխանակման գործընթացը,  իրականացնելով բազմաբնույթ ծրագրեր, այդ թվում` մոնիթորինգային աշխատանքներ:

 

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Բարեգործություն