Araks Center Charitable NGO
Կազմակերպությունը հիմնականում գործունեություն է ծավալում հոգեբանական, առողջապահական, իրավաբանական, սոցիալական և տեղեկատվական ոլորտներում:
Շահառուներն են խոցելի խմբերը:
Կազմակերպության առաքելությունն է պաշտպանել հասարակության խոցելի խմբերի շահերը, իրավունքները, ապահովել տեղեկատվություն` ինտեգրելով քաղաքացիական հասարակության ակտիվ կյանքին:
«Արաքս Կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությունը կազմավորվել է 2000 թվականին` նպատակ ունենալով նպաստել Գյումրու և Շիրակի տարածաշրջանի խոցելի խմբերի բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը, իրավունքների և շահերի պաշտպանությանը, տեղեկատվության ապահովմանը, ազատ ժամանցի և զբաղվածության կազմակերպմանը` ինտեգրելով հասարակական ակտիվ կյանք: Իր նպատակներին հասնելու համար կազմակերպությունն ապահովեց միջսերնդային կապը, միջմշակութային, իրավունքների, տեղեկատվության, փորձի և հմտությունների փոխանակման գործընթացը, իրականացնելով բազմաբնույթ ծրագրեր, այդ թվում` մոնիթորինգային աշխատանքներ: