Քաունթերփարթ ինթերնեշնլ ինկ հայաստանյան ներկայացուցչություն
«Քաունթերփարթ ինթերնեշնլ» միջազգային կազմակերպությունը Հայաստանում իր մասնաճյուղն ունի՝ սկսած 2001 թվականից: Վերջինիս նպատակն է աջակցել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը՝ կառուցելու ամուր և ժողովրդավարական երկիր՝ հիմնված շահերի պաշտպանության և քաղաքացիական հասարակության մոբիլիզացիայի վրա: «Քաունթերփարթ ինթերնեշնլ ինկ.» հայաստանյան ներկայացուցչությունը կարևորում է 2010-2014թթ. իրականացված «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագիրը», որի շրջանակում անցկացվել են շուրջ 2,000 տարբեր դասընթացներ 70,000 շահառուների համար, 7 մլն դոլար է հատկացվել ՀԿ-ներին և գործընկեր համայնքներին՝ մոտ 700 տարբեր ծրագրերի իրագործման համար: Դրամաշնորհային ծրագրերը ուղղվել են համայնքային զարգացմանը, մասնակցային և արձագանքող տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորմանը և քաղաքացիական հասարակության զարգացմանը: Կազմակերպությունը աջակցում է մարդկանց՝ նորարարական և հարատև լուծումներ տալ սոցիալական, տնտեսական և բնապահպանական մարտահրավերներին:
Կոնտակտներ
- +37410516514
- [email protected]
- counterpart.am
- AM, Երևան, Դեղատան 10, բն․ 2/3