Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամ
Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամը գործում է հետևյալ 4 ոլորտներում. միգրացիա, համայնքների զարգացում (նաև քաղաքացիական հասարակության զարգացման միջոցով), երեխաների պաշտպանություն և հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանություն:
Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտներն են՝ միգրացիա, համայնքների զարգացում, երեխաների պաշտպանություն, համշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցեր:
Կազմակերպության շահառուներն են միգրանտներ, հայրենադարձներ, փոքր գյուղական համայնքներ, համայնքային հասարակական կազմակերպություններ և քաղաքացիական հասարակության միավորումներ, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ընտանիքի անդամներ, հաշմանդամություն ունեցող անձանց և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետներ:
Կազմակերպության շոշափելի արդյունքներից են՝
- Խուլերի կրթության և ուղղորդման կենտրոնի հիմնումը և հայերեն ժեստերի լեզվի օրենսդրական ճանաչման խթանումը:
- Հայաստան վերադարձած ավելի քան 1500 միգրանտների վերաինտեգրում և աջակցություն 275 փոքր ձեռնարկությունների ստեղծմանը:
- Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաների համար սոցիալական, առողջապահական և կրթական ծառայությունների բարելավում՝ օրենսդրական առաջարկությունների փաթեթի մշակման և ջատագովության միջոցով: (Նշյալ բոլոր առաջարկներն ընդունվել են ՀՀ կառավարության և Ազգային ժողովի կողմից)
Կազմակերպության տեսլականն է՝ ունենալ հզոր հայրենիք՝ կայացած սոցիալական պետություն:
Կազմակերպության առաքելությունն է՝
- Նպաստել սոցիալական, մշակութային, կրթական և գիտական նախաձեռնությունների իրագործմանը:
- Մշակել, խրախուսել և իրականացնել կայուն զարգացմանն ուղղված ծրագրեր:
- Աջակցել և օժանդակել Հայաստանում սոցիալական զարգացմանը և տնտեսական աճին:
Կոնտակտներ
- +374 10 201 840
- [email protected]
- ffad.am
- AM, , Երևան, 0037 Ազատության 10/7