Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 06 հոկտեմբերի, 2023

Ոսկե եղեգ բարեգործական ՀԿ



Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտներն են. 

  • Բազմակողմանի, սոցիալական և բարեգործական աջակցություն ցուցաբերել կազմակերպության անդամներին,
  • Կազմակերպել և իրականացնել լայնածավալ սոցիալական և բարեգործական ծրագրեր բնակչության կարիքավոր և անապահով շերտերի համար,
  • Կազմակերպել և իրականացնել գիտական, կրթական, հայրենասիրական, գյուղատնտեսական, բնապահպանական, առողջապահական, մշակութային, պատմական, սպորտային և այլ ծրագրեր բնակչության` մանկական, պատանեկական, երիտասարդական, ուսանողական, և տարբեր տարիքի, խավի մարդկանց համար,
  •  Կազմակերպել միջազգային ժողովներ, սեմինարներ, կոնֆերանսներ, գիտաժողովներ, կլոր սեղաններ, փառատոններ, քննարկումներ, դասընթացներ, խմբակներ, խորհրդատվություններ, ուսուցումներ, փորձացուցադրություններ, ցուցահանդեսներ, մրցույթներ, բարեգործական ճաշկերույթներ, հեռուստա և ռադիո հաղորդումներ,
  • Ներկայացնել և պաշտպանել կազմակերպության անդամների , բնակչության կարիքավոր և անապահով շերտերի ներկայացուցիչների  շահերը և իրավունքները պետական, դատական և այլ ատյաններում,
  • Սերտորեն համագործակցել հայանպաստ գործունեությունը իրականացնող հանրապետական գերատեսչական, սփյուռքի և միջազգային տարբեր կազմակերպությունների հետ:

Շահառուներն են՝ կարիքավորներ, ֆերմերներ, գիտնականներ, մանկական, պատանեկական, երիտասարդական, ուսանողական, և տարբեր տարիքի, խավի մարդիք​:

Տեսլականը

Սոցիալ-տնտեսական կայուն զարգացումը և անվտանգ շրջակա միջավայրը՝ բարեկեցիկ  կյանքի ու երջանիկ մարդկության երաշխիք:

Կարգախոսը

Արարենք միասին՝ հանուն կանաչ ապագայի, ի բարօրություն մարդկանց և ի նպաստ համանքների զարգացման ու բարգավաճման:

Կազմակերպության առաքելությունն է սոցիալական, բարեգործական, հանրօգուտ  այլ  ծրագրերի իրականացմամբ նպաստել  ազգաբնակչությանը զարգացնելու  և շենացնելու հանրապետության  գյուղերն ու քաղաքները  և բարելավել բնապահպանական իրավիճակը​:

Ոսկե եղեգ ԲՀԿ-ն նպատակ է հետապնդում օգնել ազգաբնակչությանը զարգացնել  և շենացնել հանրապետության  գյուղերն ու քաղաքները,  առաջարկել և կենսագործել սոցիալական բնութի այնպիսի ծրագրեր, որոնք  հնարավորություն կտան կանխել աղքատությունը, արտագաղթը և տեղում աշխատատեղեր ստեղծելով  կնպաստեն տարբեր համայնքների  բարգավաճմանը:  Այդ իսկ տեսակետից կարևորվում է  գյուղական բնակչության շրջանում զբաղվածությանը խթանող նոր տեխնոլոգիաների, համաշխարհային առաջավոր փորձի  ուսուցումների և հետագայում այդ ամենը տեղերում կյանքի կոչելուն ուղղված աշխատանքների կատարումը:

Կազմակերպությունը նոր է ստեղծվել, ուստի ներկայացնում ենք նրա  հիմնադիր և նախագահ Կարինե Սառիկյանի գիտական և հասարակական մի շարք աշխատանքները և այդ ուղղությանբ ծառայությունների մատուցման շրջանակները:

Ծառայությունները մատուցելու է՝ ՀՀ ԳՆ Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի առաջատար գիտաշխատող, սելեկցիոներ և Գիտությունների ազգային Ակադեմիայի` Կենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնի` Միջազգային Գիտաեխնիկական Կենտրոնի կողմից իրականացված <Ազոտֆիքսող միկրոօրգանիզմների և մոդիֆիկացված ցեոլիտների հիմքով էկոլոգիապես մաքուր կոմպլեքս  կենսապարարտանյութի ստացման նոր տեխնոլոգիաների մշակում> Ա-1868 նախագծի Պրեպարատների փորձարկումների խմբի ղեկավար, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Կարինե Միրոնի Սառիկյանը:

Սկսած 2002 թվականից մինչև այժմ Կարինե Սառիկյանը հանրապետության տարբեր մարզերում բազմիցս հանդես է եկել ագրոնոմիական խորհրդատվական ծառայություններով, սեմինարներով և ուսուցումներով: Համագործակցել է մի շարք հասարակական կազմակերպությունների / Վոլդ Վիժն, ՀՕՖ,  Շէն, Հայ կանայք հանուն առողջության և շրջակա միջավայրի/ հետ:

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Համայնքային զարգացում, Գյուղատնտեսություն