Golden Reed Charitable NGO
Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտներն են.
- Բազմակողմանի, սոցիալական և բարեգործական աջակցություն ցուցաբերել կազմակերպության անդամներին,
- Կազմակերպել և իրականացնել լայնածավալ սոցիալական և բարեգործական ծրագրեր բնակչության կարիքավոր և անապահով շերտերի համար,
- Կազմակերպել և իրականացնել գիտական, կրթական, հայրենասիրական, գյուղատնտեսական, բնապահպանական, առողջապահական, մշակութային, պատմական, սպորտային և այլ ծրագրեր բնակչության` մանկական, պատանեկական, երիտասարդական, ուսանողական, և տարբեր տարիքի, խավի մարդկանց համար,
- Կազմակերպել միջազգային ժողովներ, սեմինարներ, կոնֆերանսներ, գիտաժողովներ, կլոր սեղաններ, փառատոններ, քննարկումներ, դասընթացներ, խմբակներ, խորհրդատվություններ, ուսուցումներ, փորձացուցադրություններ, ցուցահանդեսներ, մրցույթներ, բարեգործական ճաշկերույթներ, հեռուստա և ռադիո հաղորդումներ,
- Ներկայացնել և պաշտպանել կազմակերպության անդամների , բնակչության կարիքավոր և անապահով շերտերի ներկայացուցիչների շահերը և իրավունքները պետական, դատական և այլ ատյաններում,
- Սերտորեն համագործակցել հայանպաստ գործունեությունը իրականացնող հանրապետական գերատեսչական, սփյուռքի և միջազգային տարբեր կազմակերպությունների հետ:
Շահառուներն են՝ կարիքավորներ, ֆերմերներ, գիտնականներ, մանկական, պատանեկական, երիտասարդական, ուսանողական, և տարբեր տարիքի, խավի մարդիք:
Տեսլականը
Սոցիալ-տնտեսական կայուն զարգացումը և անվտանգ շրջակա միջավայրը՝ բարեկեցիկ կյանքի ու երջանիկ մարդկության երաշխիք:
Կարգախոսը
Արարենք միասին՝ հանուն կանաչ ապագայի, ի բարօրություն մարդկանց և ի նպաստ համանքների զարգացման ու բարգավաճման:
Կազմակերպության առաքելությունն է սոցիալական, բարեգործական, հանրօգուտ այլ ծրագրերի իրականացմամբ նպաստել ազգաբնակչությանը զարգացնելու և շենացնելու հանրապետության գյուղերն ու քաղաքները և բարելավել բնապահպանական իրավիճակը:
Ոսկե եղեգ ԲՀԿ-ն նպատակ է հետապնդում օգնել ազգաբնակչությանը զարգացնել և շենացնել հանրապետության գյուղերն ու քաղաքները, առաջարկել և կենսագործել սոցիալական բնութի այնպիսի ծրագրեր, որոնք հնարավորություն կտան կանխել աղքատությունը, արտագաղթը և տեղում աշխատատեղեր ստեղծելով կնպաստեն տարբեր համայնքների բարգավաճմանը: Այդ իսկ տեսակետից կարևորվում է գյուղական բնակչության շրջանում զբաղվածությանը խթանող նոր տեխնոլոգիաների, համաշխարհային առաջավոր փորձի ուսուցումների և հետագայում այդ ամենը տեղերում կյանքի կոչելուն ուղղված աշխատանքների կատարումը:
Կազմակերպությունը նոր է ստեղծվել, ուստի ներկայացնում ենք նրա հիմնադիր և նախագահ Կարինե Սառիկյանի գիտական և հասարակական մի շարք աշխատանքները և այդ ուղղությանբ ծառայությունների մատուցման շրջանակները
Ծառայությունները մատուցելու է՝ ՀՀ ԳՆ Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի առաջատար գիտաշխատող, սելեկցիոներ և Գիտությունների ազգային Ակադեմիայի` Կենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնի` Միջազգային Գիտաեխնիկական Կենտրոնի կողմից իրականացված <Ազոտֆիքսող միկրոօրգանիզմների և մոդիֆիկացված ցեոլիտների հիմքով էկոլոգիապես մաքուր կոմպլեքս կենսապարարտանյութի ստացման նոր տեխնոլոգիաների մշակում> Ա-1868 նախագծի Պրեպարատների փորձարկումների խմբի ղեկավար, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Կարինե Միրոնի Սառիկյանը:
Սկսած 2002 թվականից մինչև այժմ Կարինե Սառիկյանը հանրապետության տարբեր մարզերում բազմիցս հանդես է եկել ագրոնոմիական խորհրդատվական ծառայություններով, սեմինարներով և ուսուցումներով: Համագործակցել է մի շարք հասարակական կազմակերպությունների / Վոլդ Վիժն, ՀՕՖ, Շէն, Հայ կանայք հանուն առողջության և շրջակա միջավայրի/ հետ:
Contacts
- +374 94 867 030
- [email protected]
- AM, , Yerevan,
