Հետաքննող լրագրողներ
«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունն իր տասնհինգամյա գործունեությամբ նպաստում է Հայաստանում հետաքննական լրագրության զարգացմանը: Հետաքննությունների հիմնական ոլորտներն են Հայաստանի դատական համակարգը, օրենսդիր և գործադիր մարմինների գործունեությունը, իրավապահ համակարգը, շրջակա միջավայրը, զինված ուժերը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը: «Հետք»-ի լրագրողների հետաքննությունները հաճախ հիմք են հանդիսացել այս ոլորտներում լուրջ փոփոխությունների համար, օֆշորային սկանդալների և աղմկահարույց այլ պատմությունների բացահայտման արդյունքում մի շարք քրեական գործեր են հարուցվել: Կազմակերպության տեսլականն է Հայաստանում խոսքի ազատության, մասնագիտական բարձր չափանիշների, անկախ մեդիայի, ժողովրդավարության սկզբունքների արմատավորումը, հանրային դիսկուրսի և քաղաքացիական հասարակության հաստատումը:
Կոնտակտներ
- +37494404624
- [email protected]
- hetq.am
- AM, Երևան, 0010 Բուզանդի 1/3, 8-րդ հարկ