Տեղեկատավական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն
«Տեղեկատավական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն»-ն իր 15-ամյա գործունեության ընթացքում նպաստում է ՀՀ-ում տեղեկատվական հասարակության ձևավորմանն ու զարգացմանը, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների ժողովրդավար և արդյունավետ գործունեությանը` տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման միջոցով։ Կազմակերպության ջանքերով ստեղծվել ու գործարկվել են համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ, ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգ, վերապատրաստվել են մոտ 4,000 համայնքային ծառայողներ, բարձրացել է քաղաքապետարանների և գյուղապետարանների աշխատանքի արդյունավետությունը, նվազել են կոռուպցիոն ռիսկերը, ՏԻՄ գործունեությունը դարձել է ավելի թափանցիկ և վերահսկելի: Կազմակերպությունը վստահ է, որ զարգացած տեղեկատվական հասարակությունը, էլեկտրոնային կառավարությունը և էլեկտրոնային կառավարումը 21-րդ դարի ժողովրդավարական հասարակարգի հիմքն են:
Կոնտակտներ
- +37410238021
- [email protected]
- infosys.am
- AM, Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ