Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 15 մարտի, 2019

Խաղաղության երկխոսություն



«Խաղաղության երկխոսություն»-ը Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է, որում միավորված տարբեր երկրների ներկայացուցիչները (Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից եւ Գերմանիայից), ինչպես իրենց հայրենի երկրներում, այնպես էլ Կովկասում խաղաղասիրական բնագավառում երկար տարիների աշխատանքային փորձ ունեն:

 

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունն աշխատում է խաղաղության կառուցման ոլորտում եւ իր գործընկերների հետ փորձում հասնել տարածաշրջանում խաղաղասիրական շարժման ու խաղաղության մշակույթի ձեւավորման:

 

Առաջնորդվելով տարբեր կոնֆլիկտային տարածաշրջաններում գործող իր գործընկերների երկար տարիների միջազգային փորձով եւ տեղական ու տարածաշրջանային սեփական ուսումնասիրություններով, «Խաղաղության երկխոսությունն», այդ նպատակին հասնելու համար, կարեւորեց քաղաքացիների անտարբերության եւ լռության մշակույթի հաղթահարումը, իրականությունը քարոզչությունից տարբերակելու համար նրանց մոտ քննադատական եւ վերլուծական մտածելակերպի զարգացումը, ոչ բռնի պայքարի ուղին ընտրելու մոտեցումները, տարբեր ոլորտներում քաղաքացիների դերի եւ ձայնի կարեւորության գիտակցումը, որոշումների կայացման գործընթացներում քաղաքացիական վերահսկողության սահմանումը, ինչպես նաեւ՝ տեղական, ազգային եւ տարածաշրջանային մակարդակներում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացներում քաղաքացիական մասնակցության ապահովումը:

 

Առաջնորդվելով «Մարդը՝ լիիրավ եւ պատասխանատու քաղաքացի» սկզբունքով, «ԽԵ»-ն կարեւորեց այնպիսի գիտակցության ձեւավորումը, համաձայն որի պետության եւ յուրաքանչյուրի համար քաղաքացին ու իրավունքը պետք է լինեն բարձրագույն արժեքներ: Քաղաքացիական ակտիվիզմի զարգացման միջոցով «Խաղաղության երկխոսությունը» ձգտեց հասնել խաղաղության մշակույթի կամ խաղաղասիրական շարժման ձեւավորման, որտեղ յուրաքանչյուր ոք գիտակցում է իր դերն ու պատասխանատվությունը իր համայնքում, երկրում եւ տարածաշրջանում խաղաղության ձեռքբերման եւ պահպանման գործում, օժտված է իր երկրի իշխանություններից խաղաղություն պահանջելու իրավունքով, պայքարում է հանուն իրավունքի գերակայության, սոցիալական արդարության, հասարակական եւ քաղաքական գործընթացներում քաղաքացիական ակտիվ մասնակցության: Նշվածին հանելու ուղիներն են.

 

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Մարդու իրավունքների պաշտպանություն