Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 16 ապրիլի, 2019

Շիրակ կենտրոն ՀԿ



Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտներն են . « Շիրակ Կենտրոնի» գործունեությունը նպատակաուղղված է Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը,մարզերում սոցիալ-քաղաքական  կարևորագույն խնդիրների լուծմանը,  հասարակության ու պետության մասնավորապես տարածքային կառավարման,  տեղական ինքնակառավարման  մարմինների և համայնքների  միջև  առկա տարաձայնությունների հարթեցմանը, սոցիալ-քաղաքական հետազոտությունների,  վերլուծությունների իրականացմանը, նոր ծրագրերի մշակմանը,  կոալիցիաների ձևավորմանն ու հակամարտությունների լուծմանը, անօթևանների շահերի պաշտպանությանը, տնտեսական, սոցիալական և քաղաքացիական ազատությունների իրավունքների պաշտպանությանը: Կենտրոնը նպատակ ունի աջակցել հասարակական տարբեր խմբերին ու խավերին՝ օգնելով բարդ ու վերափոխվող քաղաքական պայմաններում նոր գաղափարների  ու  ռազմավարությունների ընկալման կարողությունների ձեռքբերմանն ու կատարելագործմանը:

 

Շահառուներն են.  Քաղաքական տարբեր ուժերի, հասարակական կազմակերպությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, էթնիկական և սոցիալական տարբեր խմբերի միջև հանդուրժողական մթնոլորտի ձևավորում և բազմակողմանի բաց քննարկումների կազմակերպում, հասարակությանը հիմնախնդիրների լուծման ուղիների մատնանշում.

 

Կազմակերպության առաքելությունն է.  Աջակցել քաղաքական  մշակույթի ձևավորմանն ու ամրապնդմանը, երիտասարդության շրջանում առաջնորդության հմտությունների զարգացմանը, տարբեր հասարակական, սոցիալական  և քաղաքական խմբավորումների միջև կոալիցիաների ձևավորմանը, քաղաքացիական ազատությունների իրավունքների պաշտպանությանը, դասընթացների և սեմինարների կազմակերպման միջոցով քաղաքացիական կրթության ծավալմանը:

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Ժողովրդավարության զարգացում, Սոցիալական խնդիրներ