Shirak Centre NGO
Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտներն են . « Շիրակ Կենտրոնի» գործունեությունը նպատակաուղղված է Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը,մարզերում սոցիալ-քաղաքական կարևորագույն խնդիրների լուծմանը, հասարակության ու պետության մասնավորապես տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքների միջև առկա տարաձայնությունների հարթեցմանը, սոցիալ-քաղաքական հետազոտությունների, վերլուծությունների իրականացմանը, նոր ծրագրերի մշակմանը, կոալիցիաների ձևավորմանն ու հակամարտությունների լուծմանը, անօթևանների շահերի պաշտպանությանը, տնտեսական, սոցիալական և քաղաքացիական ազատությունների իրավունքների պաշտպանությանը: Կենտրոնը նպատակ ունի աջակցել հասարակական տարբեր խմբերին ու խավերին՝ օգնելով բարդ ու վերափոխվող քաղաքական պայմաններում նոր գաղափարների ու ռազմավարությունների ընկալման կարողությունների ձեռքբերմանն ու կատարելագործմանը:
Շահառուներն են. Քաղաքական տարբեր ուժերի, հասարակական կազմակերպությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, էթնիկական և սոցիալական տարբեր խմբերի միջև հանդուրժողական մթնոլորտի ձևավորում և բազմակողմանի բաց քննարկումների կազմակերպում, հասարակությանը հիմնախնդիրների լուծման ուղիների մատնանշում.
Կազմակերպության առաքելությունն է. Աջակցել քաղաքական մշակույթի ձևավորմանն ու ամրապնդմանը, երիտասարդության շրջանում առաջնորդության հմտությունների զարգացմանը, տարբեր հասարակական, սոցիալական և քաղաքական խմբավորումների միջև կոալիցիաների ձևավորմանը, քաղաքացիական ազատությունների իրավունքների պաշտպանությանը, դասընթացների և սեմինարների կազմակերպման միջոցով քաղաքացիական կրթության ծավալմանը:
Contacts
- 091451337
- [email protected]
- shirakcentre.am
- AM, Shirak, Gyumri,