Օրենքը՝ հանուն իրավունքի գերակայության
«Օրենքը՝ հանուն իրավունքի գերակայության» հասարակական կազմակերպությունը (այսուհետ նաև՝ ՕՀԻԳ ՀԿ) հիմնադրվել է 2016թ. հունիսի 17-ին և պետական գրանցում ստացել 2016թ. հունիսի 29-ին: Կազմակերպության անվանման հապավումը` «ՕՀԻԳ» ՀԿ, ռուսերեն` Օбшественная организация «Закон ради верховенства права», կրճատ`ОО «Закон ради верховенства права», հապավումը` ՕՕ «ЗРВП», անգլերեն` “The law for the rule of law” non-governmental organization, կրճատ` ''The law for the rule of law '' NGO, հապավումը` ''L f/t ROL'' NGO:
Կազմակերպության գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, քաղաք Կապան:
Կազմակերպության հեռանկարն է` ունենալ ժողովրդավարական սկզբունքներով առաջնորդվող երկիր, որտեղ իրավունքից բխող օրենքը համապատասխանում է իրավունքին և յուրաքանչյուրն ունի արժանավայել ապրելու պայմաններ, որպես մարդ և քաղաքացի` գնահատված լինելու իրական և իրավական երաշխիքներ:
Գործունեության հիմնական ուղղվածությունը. իրավաբանական աջակցություն և շահերի պաշտպանություն, քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացում՝ հանուն որոշումների կայացման գործընթացում ակտիվ ներգրավվածության և պետական մարմինների հաշվետվողականության խթանման:
Կազմակերպությունը դեռևս իրականացրել է մեկ ծրագիր և արժանացել շնորհակալագրի, սակայն ունի փորձառու և համախմբված թիմ (3 հիմնադիր, 5 անդամ), ակտիվ կամավորներ (10 հոգի), նպատակասլացություն, վստահելի գործընկերներ և համագործակցելու կարողություն (առկա է համագործակցություն՝ ոչ պետական և պետական, այդ թվում՝ ՀՀ-ում գործող քաղաքացիական հասարակական բազմաթիվ կազմակերպությունների հետ):
Իրականացված ծրագիրը. «Մատչելի կրթություն՝ առանց կոռուպցիոն ռիսկերի և տարբերակված մոտեցման» երկամսյա (2016թ. հոկտոմբերի 1-ից մինչև 2016թ. նոյեմբերի 30-ը) ծրագիրն իրականացվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության համագործակցությամբ գործարկվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրով տրամադրված փոքր ենթադրամաշնորհների շրջանակներում: «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության և համաֆինանսավորվում է ԵԱՀԿ-ի կողմից:
Կազմակերպության շահառուները տարածաշրջանի բնակչությունն են, սակայն իրավաբանական անվճար օգնություն է տրամադրվում նաև համացանցով՝ facebook-յան հարթակով և էլեկտրոնային հաղորդակցությամբ, այդ կերպ, փաստորեն, ընդլայնելով գործունեության և իրավական օգնության տրամադրման տարածականությունը:
ՕՀԻԳ ՀԿ-ն հանդիսանում է ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ:
Նվիրաբերությունների, անդամավճարների և այլ փոխանցումների համար կազմակերպության հաշվեհամարը՝ 220073350070000, սպասարկող բանկը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲԸ.
Կոնտակտներ
- +374 94 50 20 86
- [email protected]
- AM, Սյունիք, Կապան, Ա. Մանուկյան փ., 1-ին նրբ., շ.2, բն. 12