We are small teams doing BIG things!

Last updated 18 March, 2019

The Law for the Rule of Law NGO



«Օրենքը՝ հանուն իրավունքի գերակայության» հասարակական կազմակերպությունը (այսուհետ նաև՝ ՕՀԻԳ ՀԿ) հիմնադրվել է 2016թ. հունիսի 17-ին և պետական գրանցում ստացել 2016թ. հունիսի 29-ին: Կազմակերպության անվանման  հապավումը` «ՕՀԻԳ» ՀԿ, ռուսերեն` Օбшественная организация «Закон ради верховенства права», կրճատ`ОО «Закон ради верховенства права», հապավումը` ՕՕ «ЗРВП», անգլերեն` “The law for the rule of law” non-governmental organization, կրճատ`  ''The law for the rule of law '' NGO, հապավումը` ''L f/t ROL'' NGO:

 

Կազմակերպության գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, քաղաք Կապան:

 

Կազմակերպության հեռանկարն է` ունենալ ժողովրդավարական սկզբունքներով առաջնորդվող երկիր, որտեղ իրավունքից բխող օրենքը համապատասխանում է իրավունքին և յուրաքանչյուրն ունի արժանավայել ապրելու պայմաններ, որպես մարդ և քաղաքացի` գնահատված լինելու իրական և իրավական երաշխիքներ:

 

Գործունեության հիմնական ուղղվածությունը. իրավաբանական աջակցություն և շահերի պաշտպանություն, քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացում՝ հանուն որոշումների կայացման գործընթացում ակտիվ ներգրավվածության և պետական մարմինների հաշվետվողականության խթանման:

 

Կազմակերպությունը դեռևս իրականացրել է մեկ ծրագիր և արժանացել  շնորհակալագրի, սակայն ունի փորձառու և համախմբված թիմ (3 հիմնադիր, 5 անդամ), ակտիվ կամավորներ (10 հոգի), նպատակասլացություն, վստահելի գործընկերներ և համագործակցելու կարողություն (առկա է համագործակցություն՝ ոչ պետական և պետական, այդ թվում՝ ՀՀ-ում գործող քաղաքացիական հասարակական բազմաթիվ կազմակերպությունների հետ):

 

Իրականացված ծրագիրը. «Մատչելի կրթություն՝ առանց կոռուպցիոն ռիսկերի և տարբերակված մոտեցման» երկամսյա (2016թ. հոկտոմբերի 1-ից մինչև 2016թ. նոյեմբերի 30-ը) ծրագիրն իրականացվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության համագործակցությամբ գործարկվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրով տրամադրված փոքր ենթադրամաշնորհների շրջանակներում: «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության և համաֆինանսավորվում է ԵԱՀԿ-ի կողմից: 

 

Կազմակերպության շահառուները տարածաշրջանի բնակչությունն են, սակայն իրավաբանական անվճար օգնություն է տրամադրվում նաև համացանցով՝ facebook-յան հարթակով և էլեկտրոնային հաղորդակցությամբ, այդ կերպ, փաստորեն, ընդլայնելով գործունեության և իրավական օգնության տրամադրման տարածականությունը:

 

ՕՀԻԳ ՀԿ-ն հանդիսանում է ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ:

 

Նվիրաբերությունների, անդամավճարների և այլ փոխանցումների համար կազմակերպության հաշվեհամարը՝ 220073350070000, սպասարկող բանկը՝  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲԸ.

Contacts


Sector

Human Rights Protection