Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 15 մարտի, 2019

Ուրբան կայուն զարգացման հիմնադրամ




«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը Հայաստանում գործունեություն է ծավալում 2004 թ․-ից: Այս տարիների ընթացքում այն փորձում է նպաստել Հայաստանի ժողովրդավարացմանը և քաղաքացիների արժանապատիվ կենսամակարդակի ապահովմանը՝ հզորացնելով տեղական ինքնակառավարումը, տեղական քաղաքացիական հասարակական կազմակերպություններին, մոբիլիզացնելով համայնքը, ինչպես նաև խթանելով տարածաշրջանային համագործակցությունը: Կազմակերպությունը, ի թիվս այլ ձեռքբերումների, մշակել է քաղաքացիների մասնակցության կոնկրետ մեխանիզմներ, երիտասարդների կրթության նորարարական մոդելներ, ձևավորել մարզային երիտասարդների ցանց, իրականացրել հետազոտություններ բնակարանային քաղաքականության ոլորտում, նաև՝ համայնքներում կանաչ տեխնոլոգիաների ներդրում: «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի տեսլականն է «Արժանապատիվ կյանք՝ առողջ միջավայրում»:

 

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Համայնքային զարգացում