Կանանց Իրավունքների Տուն ՀԿ
Կանանց իրավունքների տունը (այսուհետ ԿԻՏ) հիմնադրվել է 2017 թվականին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Այն ստեղծվել է կանանց իրավունքների և շահերի ընդհանրության ու ապահովության գաղափարի շուրջ՝ խթանելով կանանց իրավունքների պաշտպանությունը, ջատագովելով նրանց հարցերի շուրջ հանրային քաղաքականության փոփոխությունը, և տրամադրելով կարիքների վրա հիմնված աջակցություն։ Իր գործունեության նպատակներին հասնելու համար ԿԻՏ-ը նպաստում է բարձրացնել կանանց իրազեկվածության, գիտելիքների, և իրավագիտակցության մակարդակը, ինչպես նաև՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության և համայնքային զարգացմանը։ Կազմակերպությունը խրախուսում և խթանում է գենդերային հավասարությունը երկրում, նպաստում է կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելմանը, նաև աշխատաշուկայում կանանց շահագործմանը և դրա դեմ պայքարին։
Կազմակերպության ռազմավարական ուղղություններն են՝
- Կանանց իրավունքների պաշտպանությունը և ջատագովությունը, նրանց նկատմամբ և ընտանեկան/սեռական բռնության կանխարգելումը
- Կանանց կարողությունների և ներուժի զարգացումը՝ խթանելով նրանց տնտեսական հզորացմանը և ֆինանսական անկախության ձեռքբերմանը, ինչպես նաև, խթանելով կանանց ձեռնարկատիրության, կրթության, նոր մասնագիտությունների ձեռքբերման հնարավորությունների ընձեռմամբ,
- Կանանց մասնակցության խթանումը քաղաքական որոշումների կայացմանը:
Կազմակերպությունն անդամակցում է`
- ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կից՝ երիտասարդների, կանանց զբաղվածության հարցերով խորհրդի անդամ
- Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայում,
- Ընտանեկան բռնության կանխարգելման խորհրդում,
- Պետական ոչ առևտրային կազմակերպությունների /ՊՈԱԿ/ նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդերի խմբում,
- Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայիայում
- Պաշտպանված աշխատող խմբում,
- Հոգեբուժական հասատատություններում մոնիթորինգ իրականացնող խմբում,
- ԿԻՏ ներկայացուցիչը 2017-2018թթ. ընդգրկված է եղել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբում կանանց հիմնախնդիրներով փորձագետ։
- Պետության կողմից ընտանեկան բռնության ենթարկված անձանց ֆինանսական փոխհատուցման տրամադրման ընտրող հանձնաժողովի անդամ:
- Կազմակերպությունն անդամակցում է Շիրակի մարզպետարանին կից գործող հետևյալ խմբերում՝
- Երիտասարդական և կրթամշակութային խումբ,
- Իրավապաշտպանություն, հաշմանդամություն ունեցող անձանց և առողջապահության հարցեր,
- Սոցիալական, աշխատանքի զբաղվածության և համայնքային զարգացման խումբ:
- Անկախ դիտորդ դաշինքի անդամ:
Կազմակերպությունը տրամադրում է անվճար իրավաբանական, հոգեբանական և սոցիալական խորհրդատվություն ընտանեկան/սեռական բռնության ենթարկված կանանց, խտրականության, ինչպես նաև աշխատանքային իրավունքների բախված անձանց:
Հասցե՝ ք. Գյումրի
Հեռախոս՝ +374 60 370 570,
Թեժ գիծ՝ +374 77 570 870
Էլ. Հասցե՝ [email protected]
Ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/wrhouseNGO
Կոնտակտներ
- +374 60 370 570,
- [email protected]
- AM, Շիրակ, Գյումրի,