We are small teams doing BIG things!

Last updated 18 June, 2021

Women's Rights House NGO



Կանանց իրավունքների տունը (այսուհետ ԿԻՏ) հիմնադրվել է 2017 թվականին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Այն ստեղծվել է կանանց իրավունքների և շահերի ընդհանրության ու ապահովության գաղափարի շուրջ՝ խթանելով կանանց իրավունքների պաշտպանությունը, ջատագովելով նրանց հարցերի շուրջ հանրային քաղաքականության փոփոխությունը, և տրամադրելով կարիքների վրա հիմնված աջակցություն։ Իր գործունեության նպատակներին հասնելու համար ԿԻՏ-ը նպաստում է բարձրացնել կանանց իրազեկվածության, գիտելիքների, և իրավագիտակցության մակարդակը, ինչպես նաև՝ Հայաստանում քաղաքացիական  հասարակության, ժողովրդավարության և համայնքային զարգացմանը։ Կազմակերպությունը խրախուսում և խթանում է գենդերային հավասարությունը երկրում, նպաստում է կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելմանը, նաև աշխատաշուկայում կանանց շահագործմանը և դրա դեմ պայքարին։

 

Կազմակերպության ռազմավարական ուղղություններն են՝

 

  1. Կանանց իրավունքների պաշտպանությունը և ջատագովությունը, նրանց նկատմամբ և ընտանեկան/սեռական բռնության կանխարգելումը
  2. Կանանց կարողությունների և ներուժի զարգացումը՝ խթանելով նրանց տնտեսական հզորացմանը և ֆինանսական անկախության ձեռքբերմանը, ինչպես նաև, խթանելով կանանց ձեռնարկատիրության, կրթության, նոր մասնագիտությունների ձեռքբերման հնարավորությունների ընձեռմամբ,
  3. Կանանց մասնակցության խթանումը քաղաքական որոշումների կայացմանը:

 

Կազմակերպությունն անդամակցում է` 

 

  1. ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կից՝ երիտասարդների, կանանց զբաղվածության հարցերով խորհրդի անդամ
  2. Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայում,
  3. Ընտանեկան բռնության կանխարգելման խորհրդում,
  4. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների /ՊՈԱԿ/ նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդերի խմբում,
  5. Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայիայում
  6. Պաշտպանված աշխատող խմբում,
  7. Հոգեբուժական հասատատություններում մոնիթորինգ իրականացնող խմբում,
  8. ԿԻՏ ներկայացուցիչը 2017-2018թթ. ընդգրկված է եղել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբում կանանց հիմնախնդիրներով փորձագետ։
  9. Պետության կողմից ընտանեկան բռնության ենթարկված անձանց ֆինանսական փոխհատուցման տրամադրման ընտրող հանձնաժողովի անդամ:
  10. Կազմակերպությունն անդամակցում է Շիրակի մարզպետարանին կից գործող հետևյալ խմբերում՝
    • Երիտասարդական և կրթամշակութային խումբ,
    • Իրավապաշտպանություն, հաշմանդամություն ունեցող անձանց և առողջապահության հարցեր,
    • Սոցիալական, աշխատանքի զբաղվածության և համայնքային զարգացման խումբ:
  11. Անկախ դիտորդ դաշինքի անդամ:

 

Կազմակերպությունը տրամադրում է անվճար իրավաբանական, հոգեբանական և սոցիալական խորհրդատվություն ընտանեկան/սեռական բռնության ենթարկված կանանց, խտրականության, ինչպես նաև աշխատանքային իրավունքների բախված անձանց:

 

Հասցե՝ ք. Գյումրի

Հեռախոս՝  +374 60 370 570,

Թեժ գիծ՝ +374 77 570 870

Էլ. Հասցե՝ [email protected]

Ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/wrhouseNGO

Contacts


Sector

Women rights