Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 15 մարտի, 2019

Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ



ԵՆԿ ՀԿ-ի գործունեության հիմնական ոլորտներն են՝

 

  • Երիտասարդական քաղաքականություն՝
  • Կարողությունների զարգացում,
  • Շահերի պաշտպանություն
  • Համայնքային զարգացում՝
  • Կամավորություն,
  • Երիտասարդական նախաձեռնություններ
  • Մրցունակություն աշխատաշուկայում՝
  • Երիտասարդների կարողությունների զարգացում,
  • Երիտասարդների զբաղվածություն
  • Երիտասարդների ձեռներեցություն՝
  • Բիզնես կրթություն
  • Արվեստ և մշակույթ՝
  • Մշակութային իրազեկվածություն,
  • Մշակութային արտահայտում
  • Մշակութային փոխանակում՝
  • Տարածաշրջանային համագործակցություն,
  • Միջազգային համագործակցություն

Կազմակերպության շահառուներն են հանդիսանում 14-30 տարեկան երիտասարդներ, ոչ-ֆորմալ երիտասարդական խմբեր և երիտասարդական կազմակերպություններ։

Նպաստել երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացմանը` խրախուսելով երիտասարդական նախաձեռնություններն և ակտիվ մասնակցությունը:

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ աշխատանքներ են իրականացվել ՀՀ-ում առաջին անգամ երիտասարդական քաղաքականության համայնքային մոդելի կիրառման ուղղությամբ։ Կազմակերպությունը Շիրակի մարզում գործող ամենամեծ ու ամենաակտիվ երիտասարդական կազմակերպությունն է, որն իր գործունեությունն իրականացնում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային երիտասարդական ոլորտում՝ աջակցելով հարյուրավոր երիտասարդների անհատական և աշխատանքային/մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանը՝ ի նպաստ իրենց համայնքների զարգացմանը։

ԵՆԿ ՀԿ-ն տեղական երիտասարդական ոլորտում իր ակտիվ գործունեության շնորհիվ 2014թ-ին ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և 2015թ-ին Գյումրու քաղաքապետարանի կողմից ճանաչվել է Շիրակի մարզի/Գյումրիի լավագույն երիտասարդական կազմակերպություն։

Կազմակերպությունն ակտիվորեն ներգրավված է նաև համընդհանուր եվրոպական երիտասարդական քաղաքականության մշակման գործընթացում։

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Երիտասարդություն