Youth Initiative Centre - YIC NGO
ԵՆԿ ՀԿ-ի գործունեության հիմնական ոլորտներն են՝
- Երիտասարդական քաղաքականություն՝
- Կարողությունների զարգացում,
- Շահերի պաշտպանություն
- Համայնքային զարգացում՝
- Կամավորություն,
- Երիտասարդական նախաձեռնություններ
- Մրցունակություն աշխատաշուկայում՝
- Երիտասարդների կարողությունների զարգացում,
- Երիտասարդների զբաղվածություն
- Երիտասարդների ձեռներեցություն՝
- Բիզնես կրթություն
- Արվեստ և մշակույթ՝
- Մշակութային իրազեկվածություն,
- Մշակութային արտահայտում
- Մշակութային փոխանակում՝
- Տարածաշրջանային համագործակցություն,
- Միջազգային համագործակցություն
Կազմակերպության շահառուներն են հանդիսանում 14-30 տարեկան երիտասարդներ, ոչ-ֆորմալ երիտասարդական խմբեր և երիտասարդական կազմակերպություններ։
Նպաստել երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացմանը` խրախուսելով երիտասարդական նախաձեռնություններն և ակտիվ մասնակցությունը:
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ աշխատանքներ են իրականացվել ՀՀ-ում առաջին անգամ երիտասարդական քաղաքականության համայնքային մոդելի կիրառման ուղղությամբ։ Կազմակերպությունը Շիրակի մարզում գործող ամենամեծ ու ամենաակտիվ երիտասարդական կազմակերպությունն է, որն իր գործունեությունն իրականացնում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային երիտասարդական ոլորտում՝ աջակցելով հարյուրավոր երիտասարդների անհատական և աշխատանքային/մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանը՝ ի նպաստ իրենց համայնքների զարգացմանը։
ԵՆԿ ՀԿ-ն տեղական երիտասարդական ոլորտում իր ակտիվ գործունեության շնորհիվ 2014թ-ին ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և 2015թ-ին Գյումրու քաղաքապետարանի կողմից ճանաչվել է Շիրակի մարզի/Գյումրիի լավագույն երիտասարդական կազմակերպություն։
Կազմակերպությունն ակտիվորեն ներգրավված է նաև համընդհանուր եվրոպական երիտասարդական քաղաքականության մշակման գործընթացում։