Փոքր թիմերով մեծ գործեր
Հետազոտություն
ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԽՈՍՈՒՅԹՆԵՐ և ՊՐԱԿՏԻԿԱՆԵՐ
Բեռնել
Հրապարակված է` 08 ապրիլի, 2021
Բարոյականության և սեռականության հիմնախնդիրները մեզնում քիչ ուսումնասիրվածներից են: Այդ անտարբերությունը որոշ առումով գալիս է խորհրդային ժամանակներից: Խորհրդաjին Միությունում բարոյականության խոսույթները և պրակտիկաները ձևակերպվում էին կուսակցական վերնախավերում և սոցիալական գիտություններին տրվում էր ոչ այնքան հետազոտական, որքան կուսակցական ճշմարտությունները տիրաժավորողի դերակատարում: Հետխորհրդային շրջանում հասարակական գիտությունների դերի հանդեպ անտարբերությունը շարունակվեց և կարևոր հիմնախնդիրներ մնացին հետազոտական դաշտից դուրս: Միայն վերջին տարիներին այս խնդիրները հայտնվեցին հետազոտողների տեսադաշտում և իրականացվեցին մի շարք հետաքրքիր հետազոտություններ: