We are small teams doing BIG things!
Research
Aghasi Tadevosyan. Gender Sensitivity and Sexuality
Download
Published on: 08 April, 2021
Բարոյականության և սեռականության հիմնախնդիրները մեզնում քիչ ուսումնասիրվածներից են: Այդ անտարբերությունը որոշ առումով գալիս է խորհրդային ժամանակներից: Խորհրդաjին Միությունում բարոյականության խոսույթները և պրակտիկաները ձևակերպվում էին կուսակցական վերնախավերում և սոցիալական գիտություններին տրվում էր ոչ այնքան հետազոտական, որքան կուսակցական ճշմարտությունները տիրաժավորողի դերակատարում: Հետխորհրդային շրջանում հասարակական գիտությունների դերի հանդեպ անտարբերությունը շարունակվեց և կարևոր հիմնախնդիրներ մնացին հետազոտական դաշտից դուրս: Միայն վերջին տարիներին այս խնդիրները հայտնվեցին հետազոտողների տեսադաշտում և իրականացվեցին մի շարք հետաքրքիր հետազոտություններ: