Փոքր թիմերով մեծ գործեր
Հետազոտություն
Քաղաքացիական հասարկության միջավայրի գնահատում Արևելյան գործընկերության երկրներում
Բեռնել
Հրապարակված է` 10 դեկտեմբերի, 2020
Այս հրապարակումը լրացնում է «ՔՀԿ չափիչ» 2019 թվականի զեկույցի տվյալները՝ ներկայացնելով ՔՀԿ-ների միջավայրի ուսումնասիրման թարմացված արդյունքները 2019 թվականի հոկտեմբեր – 2020 թվականի հուլիս ժամանակահատվածի համար: «ՔՀԿ չափիչը» Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության միջավայրը գնահատելու գործիք է: «ՔՀԿ չափիչը» մշակվել է Եվրամիության կողմից: Հայաստանում ծրագրի գործընկերը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն է (ԹԻՀԿ): Այս զեկույցը մշակվել է իրավական ակտերի, վերջերս իրականացված հետազոտությունների և այլ նյութերի վերլուծության, ինչպես նաև փորձագիտական հարցազրույցների և խորհրդակցությունների միջոցով: Զեկույցն արտացոլում է «ՔՀԿ չափիչի» 10 ոլորտների առանցքային զարգացումները և առաջարկություններ ներկայացնում ՔՀԿ միջավայրի բարելավման առաջնահերթությունների վերաբերյալ: