Հետազոտություն
Ապատեղեկատվությունն ու կեղծ տեղեկատվությունը Հայաստանում. դիմակայելով կեղծ պատմույթներին
Բեռնել
Այս զեկույցը հրապարակելով՝ մենք մի քանի նպատակ ենք հետապնդում: Մենք ցանկանում ենք նախ և առաջ ուշադրություն հրավիրել Հայաստանում շրջանառվող կեղծ տեղեկատվական պատմույթների խստության, բարդության և ձևի վրա, և գնահատել երկրում ժողովրդավարական զարգացման առկա ռիսկերը: Մենք նաև նպատակ ունենք աջակցելու առողջ տեղեկատվական դաշտի զարգացմանը, ինչն անհրաժեշտ ենք համարում ժողովրդավարության համար։ Այս զեկույցը չի ենթադրում, որ կեղծ պատմույթները ծագում են Հայաստանի քաղաքական դաշտի միայն մեկ կողմից, կամ` կեղծ տեղեկատվությունը միշտ որոշակի արժեքային համակարգի հետ նույն գծով է գնում: Փոխարենը մենք կցանկանայինք շեշտել, որ Ապատեղեկատվությունն ու կեղծ տեղեկատվությունը Հայաստանում. դիմակայելով կեղծ պատմույթներին Ներածություն 2021-ի հունիս 5 կեղծ տեղեկատվությունն ու ապատեղեկատվությունն առհասարակ վտանգ են ներկայացնում հայերի հավաքական ապագայի համար: Հույս ունենք, որ նպաստում ենք տեղեկատվական դաշտի զարգացմանը, որում փաստերի վրա հիմնված բանավեճը գերազանցում է տեղեկության շահարկմանն ու կեղծիքին: Վերջապես, մենք ցանկանում ենք ձայն տալ Հայաստանի հետազոտողներին, որոնք նվիրումով աշխատում են դիմակայել կեղծ պատմույթներին, նպաստել երկրի լրատվական միջավայրի բարելավմանը, խթանել մեդիագրագիտությունը և անում են շատ ավելին: Նրանց աշխատանքը վկայում է կեղծիքները վիճարկող տեղական ձայների հզորության մասին, և մենք հուսով ենք, որ այդ ձայներով են առաջնորդվելու ապագայի ջանքերը` կեղծ տեղեկատվությունից պաշտպանելու Հայաստանի ժողովրդավարական ուղին: