Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 10 հուլիսի, 2017

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն



«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը, հիմնադրվելով 2000 թ․-ին, ակտիվ գործունեություն է ծավալում ընտրությունների, հանրային կառավարման և հանրային ռեսուրսների ոլորտներում: Կենտրոնը, ի թիվս այլ ձեռքբերումների, 2014 թ․-ին «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում գործընկերների հետ ներկայացրած առաջարկների արդյունքում նպաստել է հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության ապահովմանը,  ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի թափանցիկության ապահովմանը, պետգնումների բողոքարկման խորհրդի նիստերի առցանց հեռարձակմանն ու պետական կառամարման մարմինների օրինաստեղծ գործունեության մասին հանրության իրազեկմանը: Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում:

Ապագայում ԹԻՀԿ-ն իրեն տեսնում է որպես մի կազմակերպություն, որը կարևոր խորհրդակցական մարմին է կառավարական և ոչ կառավարական դերակատարների/ հաստատությունների համար՝ խթանելու արդյունավետ կառավարման բարեփոխումները:

Տեսադարան

Նորություններ

23 դեկտեմբերի, 2015, 03:00
«Պետական գնումների մոնիտորինգային հաշվետվություն 2014-2015թթ.» հետազոտությունը, որը, լինելով ՀՀ պետական գնումների քաղաքականության բազմամյա մոնիտորինգի բաղկացուցիչ մաս, հատուկ ուշադրություն է դարձրել մեկ անձից գնումներին, բողոքարկման համակարգին...
Տեսնել ավելին
06 փետրվարի, 2016, 16:03
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը մեկնարկում է 2016-2020 թթ. ռազմավարական պլանավորման գործընթացը և դրա շրջանակում կազմակերպում է հանդիպում շահագրգիռ կողմերի հետ:  Հանդիպումը տեղի կունենա ս.թ. փետրվարի 12-ին, ժամը՝ 13:50-17:00-ին, &la...
Տեսնել ավելին
02 հունիսի, 2016, 09:32
2016թ. մայիսի 12-ին, ՀՀ կառավարության նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել առավել արդյունավետ կառավարում իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարելու համար կառավարության պատրաստակամության և բավարար քաղաքական կամք ցուցաբերելու մասին հայտարարությամ...
Տեսնել ավելին
16 հունիսի, 2016, 04:57
Source: Ազատություն ռադիոկայան Կոռուպցիայի դեմ պայքարող առանցքային կազմակերպություններից մեկը` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը որոշակի ակտիվություն է նկատում կոռուպցիայի դեմ պայքարում:   ...
Տեսնել ավելին
08 հոկտեմբերի, 2016, 05:34
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման մասին քաղաքացիական հասարակություն մի շարք կազմակերպությունների հայտարարությունը: Հայտարարությունը բաց է միանալու համար. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն   2016թ.  հոկտեմբե...
Տեսնել ավելին
23 հունվարի, 2018, 13:17
2017թ․ կարևոր իրադարձությունների ԹԻՀԿ ամփոփումը...
Տեսնել ավելին
16 փետրվարի, 2018, 12:57
2018թ. վերջին ավարտվում է ՀՀ կառավարության կողմից 2015թ. սեպտեմբերի 25-ին հաստատված հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018թթ. միջոցառումների ծրագրի գործողության ժամկետը: Այդ կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից սկսվել է...
Տեսնել ավելին
04 սեպտեմբերի, 2018, 11:10
Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ ներքոստորագրյալ կազմակերպություններս վերահաստատում ենք ազատ և արդար ընտրությունների ապահովման ուղղված նախապայմանների կարևորությունը, որի մասին հայտարարել ենք դեռևս 2018թ․ ապրիլին։ Ժողովրդավարական ...
Տեսնել ավելին
06 նոյեմբերի, 2018, 12:30
Աղբյուրը հասանելի է այստեղ։ Նոյեմբեր 5, 2018թ. #ականատես #արտահերթ #խորհրդարան2018 ՀՀ Ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների նախընտրական և հետընտրական ժամանակահատվածը գնահատելու նպատակով` «Ականատես» դիտորդական ա...
Տեսնել ավելին
16 նոյեմբերի, 2018, 18:24
Աղնյուրը հասանելի է այստեղ: Ս.թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հրապարակել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ), ո...
Տեսնել ավելին
28 նոյեմբերի, 2018, 11:37
Գալիք Ազգային ժողովի ընտրությունների համատեքստում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը շատ է կարևորում վարչական ռեսուրսների օգտագործման խնդիրը: Այս նպատակով կենտրոնի կողմից պատրաստվել է սոցիալական տեսահոլովակ վարչական ռեսուր...
Տեսնել ավելին
28 նոյեմբերի, 2018, 12:59
Աղբյուրը հասանելի է այստեղ: Ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսների չարաշահումը միջազգային դիտորդական կազմակերպություններին հաճախ հանդիպող խախտումներից է։ Ընդ որում, այն հանդիպում է ինչպես դեռևս երիտասարդ, այնպես էլ` արդեն հաստատված ժողովրդավարու...
Տեսնել ավելին
17 դեկտեմբերի, 2018, 11:40
Սկզբնաղբուրն՝ այստեղ։ Դեկտեմբերի 9-ը Միավորված ազգերի կազմակերպության կողմից հռչակվել է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր և 2003-ից ի վեր նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում: 2018թ․ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը Հայաստանում համըն...
Տեսնել ավելին
28 հունվարի, 2021, 09:39
Աղբյուրը ՝  Transparency International Armenia   Հունվարի 28ին Թրանսփարենսի Ինթերնեշնլը հրապարակեց Կոռուպցիայի ընկալման 2020 թվականի համաթիվը (ԿԸՀ),  որը բացահայտում ...
Տեսնել ավելին
01 հունիսի, 2021, 08:22
«Ականատես» դիտորդական նախաձեռնությունը, հրավիրում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների, դաշիքների,  պետական և տեղական ինքնակառավարման մարմ...
Տեսնել ավելին
18 նոյեմբերի, 2021, 12:16
Այս նյութն առաջին անգամ հրապարակվել ԹԻՀԿ կայքում։ Հասանելի է այստեղ։   Հրապարակվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի՝ Կառավարության պաշտպանության ոլորտի օրինավորության համաթիվը  (Government Defence Integrity Index – GDI, նախկինում՝ Կառավարո...
Տեսնել ավելին

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Քաղաքացիական հասարակության զարգացում, Հանրային քաղաքականություն, Մարդու իրավունքների պաշտպանություն