We are small teams doing BIG things!

Artur Grigoryan

Biography

Ծնվել է 1981 թվականին Երևան քաղաքում: 2009 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ իրավագիտության բակալավրի որակավորմամբ, իսկ 2011 թվականին՝ նույն ֆաուլտետը՝ իրավագիտության մագիստրոսի որակավորմամբ:

 

Որպես մասնագիտական գործունեություն, զբաղվել է էկոլոգիական իրավունքի հարցերով, իրականացրել մի շարք հետազոտություններ էկոհամակարգային ծառայությունների արժևորման, մասնակցային ժողովրդավարության և հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտության վերաբերյալ:

 

2016 թվականից ներգրավվել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ներդրման գործընթացին, եղել է ԱՃԹՆ առաջին բազմաշահառու խմբի անդամ։

 

2018 թվականին կարճ ժամանակահատվածով գլխավորել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

 

Հեղինակել եմ բազմաթիվ հետազոտություններ և վերլուծական հոդվածներ բնապահպանության ոլորտին առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ՝ այդ թվում հանքարդյունաբերական թափոններով շրջակա միջավայրի աղտոտման, հանրային առողջության վտանգների, բնօգտագործման ոլորտում կոռուպցիոն ռիսկերի և այլ հարցերի վերաբերյալ։

 

Ներկայումս զբաղվում եմ էկոլոգիական իրավունքի, կանաչ տնտեսության զարգացման և համանման այլ հարցերով անհատական հետազոտական գործունեությամբ։

Contact The Expert