Shushan Ghahriyan
CSO Depo Expert
Biography
Շուշան Ղահրիյանը սոցիոլոգ, հետազոտող է։ Սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան է ստացել Երևանի պետական համալսարանից (ԵՊՀ) 2016 թվականին։ Սոցիալական հետազոտությունների ոլորտում ունի ավելի քան ութ տարվա փորձ։
Ներկայում Շուշանն աշխատում է Պրիզմա հետազոտական կազմակերպությունում՝ որպես սոցիոլոգ, ծրագրերի համակարգող։ Նախկինում տարբեր հետազոտությունների և ծրագրերի շրջանակում համագործակցել է տեղական մի շարք հետազոտական կազմակերպությունների, ինչպես նաև տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների հետ։ Բացի այդ, հետազոտական դրամաշնորհներ է ստացել Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն Հայաստանի (ՀՌԿԿ Հայաստան), Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի, Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի, Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից։
2019 թվականին Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից PEACE ծրագրի շրջանակում ստացել է դրամաշնորհ, որի շնորհիվ Արցախում երիտասարդների համար իրականացվել է գիտելիքի և հմտությունների փոխանցման ծրագիր։ Մի շարք գիտական հոդվածների և զեկույցների հեղինակ է։
Capacity Building and Organizational Development Experience
Հետազոտությունների նախագծում և իրականացում
Որակական հետազոտություններ
Քանակական հետազոտություններ
Գնահատող հետազոտություններ
Քանակական և որակական տվյալների վերլուծություն
Previous Clients
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ
Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ
Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
ՀՌԿԿ Հայաստան
Մեդիա մոդել հետազոտական և վերլուծական կենտրոն
ԵՊՀ միգրացիոն ուսումնասիրությունների կենտրոն