"Theatrical Lori" 23rd theatrical festival awards (Armenian)
Աղբյուրը՝ theatersunion.am
Ս/թ հոկտեմբերի 4-ին, իր բնօրրան Ալավերդիում, մեկնարկեց «Թատերական Լոռի» 23-րդ միջազգային փառատոնը՝ նվիրված Հայաստանի երրորդ հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձին։ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ճապոնիայի, Իրանի և Հյուսիսային Օսեթիայի 14 թատերախմբեր 3 տասնյակ ուշագրավ տարաժանր ներկայացումներով 10 օր անընդմեջ հանդես եկան Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի 5 քաղաքներում՝ Ալավերդիում, Վանաձորում, Ստեփանավանում, Սպիտակում և Նոյեմբերյանում, ինչպես նաև սահմանամերձ գյուղերում և զորամասերում։ Հոկտեմբերի 4-ից 14-ը չնաշխարհիկ Լոռվա գրկում աննախադեպ թատերական տոնախմբություն է տեղի ունեցել, որի թատերական գունագեղությունը ցայտունանավ հենց սկզբից՝ զուգահեռվելով Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ նախաձեռնված շահվերդյանական բեմադրությունների հոբելյանական խաղարկումների մեկշաբաթյա ընթացքին։
Մալյան Թատրոնը պարգևատրվել է հետևյալ մրացնակներով.
ՆԱՐԻՆԵ ՄԱԼՅԱՆԻՆ
Աղասի Այվազյանի «Ցեղի ֆիզիոլոգիա» բեմադրության համար «Փառատոնի լավագույն ներկայացում» մրցանակը ստանալու համար
ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Աղասի Այվազյանի «Ցեղի ֆիզիոլոգիա» ներկայացման մեջ Որդու, Պապի, Առաքելի և Բժշկի դերակատարումների համար «Վոլոդյա Գրիգորյանի անվան տղամարդու դերի լավագույն կատարում» մրցանակը ստանալու համար
ԳԵՈՐԳԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ
«Ալավերդու քաղաքապետի հատուկ մրցանակ» Աղասի Այվազյանի «Ցեղի ֆիզիոլոգիա» ներկայացման մեջ Սեդրակի, Դարբին Անգլիսկու և Համոյի դերակատարման համար