Job Fair at Marriott Armenia (Armenian)
«ԱՐՄԱԿԱԴ» ընկերությունը և «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան» ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հովանավորությամբ և «Մարիոթ» հյուրանոցի աջակցությամբ սույն թվականի դեկտեմբերի 4-ին «Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում կազմակերպում են աշխատանքի տոնավաճառ, որին կմասնակցեն ավելի քան 25 կազմակերպություն՝ առաջարկելով շուրջ 200 աշխատատեղ:
Տոնավաճառը բաղկացած է լինելու երկու մասից։ Ժամը 14:00 Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ դահլիճում կսկսվի սեմինար։ Ծրագիրը տե՛ս ներքևում։
Ժամը 17.00 Մարիոթ հյուրանոցի նույն դահլիճում կսկսվի բուն տոնավաճառը, որտեղ բոլոր ներկայացված ընկերությունները կներկայանան առանձին սեղաններով։ Սեղանների դասավորությանը կարող եք ծանոթանալ այստեղ: Տոնավաճառն ավարտվելու է 20:00:
Տոնավաճառի մուտքն ազատ է և բաց բոլորի համար, սակայն նախքան տոնավաճառ այցելելը պետք է կարդալ մասնակցության համար անհրաժեշտ հետևյալ 15 խորհուրդները և բոլոր ընկերներին հրավիրել միանալու տոնավաճառի պաշտոնական ֆեյսբուքյան խմբին https://www.facebook.com/events/1652231701732177/: Տիգրան Մեծ դահլիճի մուտքի մոտ տեղակայված են լինելու գրանցման սեղաններ, որոնց մոտ կարող եք գրանցվել:
Աշխատանքային տոնավաճառի նպատակն է ստեղծել հարմարավետ ու բարենպաստ միջավայր աշխատանք փնտրողների ու գործատուների համար։ Տոնավաճառին մասնակցելու և իրենց մոտ առկա թափուր աշխատատեղերն են ներկայացնելու հետևյալ կազմակերպությունները (սեղմելով կազմակերպության անվան վրա՝ կարող եք ծանոթանալ այդ կազմակերպության կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերին).
ACBA
Ameria Bank
ARMACAD
Arpa Sevan
AUA
Beeline
BetConstruct
BMS
BSC Business Support Center
FastNet
FINCA
Ginosi
Global Consult
Globbing
HSBC
IDEA
Inecobank
Marriott
MLL industries
Rosgosstrakh
SEF
Teach for Armenia
Teghout
TUMO
UCOM
VTB
World Vison
Եթե փնտրում եք աշխատանք, ապա այս տոնավաճառը հիանալի հնարավորություն է այն գտնելու համար։ Բաց մի թողեք աշխատանք գտնելու այս բացառիկ միջոցառումը և մի մոռացեք կարդալ հետևյալ 15 խորհուրդները:
Աշխատանքի տոնավաճառի ինֆորմացիոն գործընկերներն են 168.am, 1in.am, iravaban.net, mediamax.am
ԾՐԱԳԻՐ
ՏԻԳՐԱՆ ՄԵԾ ԴԱՀԼԻՃ
13:50 – 14:00 Բացման խոսք
Խաչիկ Գևորգյան, ԱՐՄԱԿԱԴ, Հայաստան, նախագահ
14:00 – 14:30 Ժամանակակից դարաշրջանի աշխատաշուկա. ինչպես գտնել երազանքիդ աշխատանքը:
Գևորգ Սարգսյան, Plexonic, Հայաստան, գործադիր տնօրեն:
14:30 – 15:00 Մասնագիտությունը կառավարման խորհրդատու. հնարավորություններն ու հեռանկարները
Սամվել Գևորգյան,
BSC բիզնեսի աջակցման կենտրոն, Հայաստան, հիմնադիր տնօրեն:
15:00 – 16:00 Կառուցի՛ր քո կարիերան. Մեծ ընկերության լավագույն փորձը:
Երիտասարդական ծրագրեր՝ ուսանողների և ոչ միայն ուսանողների համար,
Ինչպես բարեհաջող անցնել հարցազրույցը:
Լուսինե Գևորգյան, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ, անձնակազմի հավաքագրման բաժնի ղեկավար,
Ռուզաննա Ինճիկյան, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ, Անձնակազմի հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ
16:00 – 17:00 Սուրճի ընդմիջում
ՏԻԳՐԱՆ ՄԵԾ ԴԱՀԼԻՃ
17:00 – 20:00
Աղբյուրը՝ ԱՐՄԱԿԱԴ