Caucasus Barometer 2015 published (Armenian)
Երևան, Հայաստան: Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը հրապարակեց Կովկասյան բարոմետր 2015-ի՝ Հարավային Կովկասի երկրներում ավելի քան 100 հարց պարունակող հարցաթերթով 2004թ.-ից ի վեր իրականացվող հանրային կարծիքի հետազոտության արդյունքները: Դրանք հարուստ տեղեկատվություն են պարունակում տարածաշրջանում սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական և քաղաքական զարգացումների մասին հանրային կարծիքի վերաբերյալ: 2015թ. հարցումն անցկացվել է միայն Հայաստանում և Վրաստանում՝ պատահականորեն ընտրված 4200 տնային տնտեսություններում (1869 և 2251՝ համապատասխանաբար): Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հանրությանն առավել հուզող հիմնահարցերը թե՛ Հայաստանում, և թե՛ Վրաստանում շարունակում են մնալ գործազրկությունն ու աղքատությունը. գործազրկությունը որպես կարևորագույն խնդիր մատնանշել են 2015թ. Հայաստանում հարցվածների 40 տոկոսը, Վրաստանում՝ 51 տոկոսը, իսկ աղքատությունը՝ համապատասխանաբար 17 և 16 տոկոսը: Հետաքրքիր է, որ իրենց երկիրը ոչ ժողովրդավարական համարողների բաժինը վերջին տարիներին նկատելիորեն ավելացել է` 2015թ. Հայաստանում հարցվածների շրջանում կազմելով 32 տոկոս (2013թ. 28 տոկոսի դիմաց), իսկ Վրաստանում` 17 տոկոս (2013թ. 11 տոկոսի դիմաց): Ի դեպ, իրենց երկիրը ոչ ժողովրդավարական էին համարել 2013թ. Ադրբեջանում հարցվածների 18 տոկոսը :
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/04/15/680379/