CELoG: "E-participation-tools"- the presentation & discussion
Աղբյուրը՝ www.infosys.am/Pages/home/newsdetails.aspx?nID=1509#.V0vvc_l97Dc
2016թ մայիսի 26-ին «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» գրասենյակում «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ՀԿՏՀ բարելավումները. էլ. մասնակցության գործիքներ» թեմայով շնորհանդես-քննարկում:
Միջոցառմանը մասնակցում էին ՀաՄաՏեղ ծրագրի համընկերության անդամ կազմակերպությունների, միջազգային դոնոր, տեղական հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամից՝ Միքայել Հովհաննիսյանը: Բանախոսը ներկայացրեց միջոցառման նպատակները և ակնկալվող արդյունքները: Հակիրճ անդրադարձ եղավ նաև «ՀաՄաՏեղ» ծրագրի խնդիրներին ու նպատակներին, համընկերության անդամ կազմակերպություններին:
«Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ նախագահ Գրիշա Խաչատրյանը ներկայացրեց շնորհանդես «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի բարելավումները - էլ. մասնակցության գործիքներ» թեմայով: Մանրամասն խոսվեցին համակարգում ստեղծված նոր գործիքների և բաղադրիչների մասին, որոնք կոչված են ապահովել ՏԻՄ գործունեության թափանցիկությունը և քաղաքացիների ՏԻՄ գործունեությանը մասնկցայնությունը:
Սեմինարի մասնակիցները հանդես եկան շնորհանդեսի վերաբերյալ բազում հարցադրումներով, ծավալվեց մտքերի փոխանակություն:
Գրիշա Խաչատրյանը այնուհետև ներկայացրեց 2010-14 թթ ՄԱԿ-ի կողմից հրապարակված հետազոտության արդյունքները` պետություններում էլ. մանսակցության ցուցանիշների վերաբերյալ: Խոսվեց ՀԿՏՀ միջոցով տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցության հնարավորությունների` հարցումներ, սոցիալական ցանցերում տեղեկատվությունը տարածելու հնարավորություններ, համայնքի ղեկավարի, ավագանու որոշումների վերաբերյալ քաղաքացիների կարծիքներ գրելու հնարավորությունների մասին:
Անդրադարձ եղավ նաև տեխնոլոգիական նոր լուծումների, ՀԿՏՀ անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված նոր ձեռնարկների, այլ համակարգերի հետ ինտեգրման հնարավորությունների մասին:
Միջոցառման 2-րդ մասում մասնակիցները բաժանվեցին երկու խմբերի` «ՏԻՄ թափանցիկություն և հաշվետվողականություն» և «Էլեկտրոնային ծառայություններ»` մշակելու ՏԿՏՀ զարգացման նոր առաջարկներ: Այնուհետև խմբերը ներկայացրեցին կատարված աշխատանքը:
Գ.Խաչատրյանը՝ ամփոփելով միջոցառման արդյունքերը, կարևորեց միջոցառման ներկաների կողմից ՀԿՏՀ զարգացման գործին իրենց մասնակցությունը, նոր գաղափարների գեներացումը: