We are small teams doing BIG things!
Community Webpage As LG-Community Platform (Armenia)
01 September, 2016, 09:04
Source: http://martuniinfo.blogspot.am/2016/08/blog-post_31.html
Համայնքային կայքը որպես ՏԻՄ–բնակիչ երկխոսության հարթակ
«Նոր օրենսդրությամբ համայնքանպետարանները պարտադիր պետք է ստեղծեն իրենց կայքերը։ Եթե մինչ այդ ՏԻՄ–ն էր որոշում ստեղծի կայք, թե ոչ, ապա հիմա պարտադիր է բոլորի համար», – ասաց «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ–ի աշխատակից Գրիշա Խաչատրյանը օգոստոսի 31–ին «Մարտունի ինֆոտանը» կայացած «Համայնքապետարանի կայքը որպես ՏԻՄ–համայնք կապի միջոց» հանդիպում քննարկման ժամանակ։
«Կայքերը պետք է ստեղծել, ոչ թե հաճույքի, այլ գործունեությունը հանրությանը թափանցիկ ձևով ներկայացնելու համար։ Համակարգում ներդրվել են այնպսիսի գործիքներ, որոնք պետք է ՏԻՄ–համայնք կապի ստեղծմանը նպաստեն, ապահովեն համայնքի բնակչության կողմից ՏԻՄ–ի գործունեության վերահսկմանը և միևնույն ժամանակ դառնա գործիք տեղական ինքնակառավարմանը հանրայնորեն մասնակցելու»,– նշեց Գրիշա Խաչատրյանը, ում կազմակերպության է մշակել համայնքային կայքերի համակարգը, որոնց միջոցով փորձում են հասնել տեղական ինքակառավարման և այլ մարմինների ժողովրդավար և արդյունավետ գործունեությանը։
Բանախոսը հանդիպմանը մասնակցող Մարտունի քաղաքի ակտիվ բնակիչներին, քաղաքացիական հասարակության անդամներին, երիտասարդներին, ավագանու անդամներին, ինչպես նաև համայնքապետարանից այլ ներկայացուցիչներին ցուցադրեց Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայքի` www.martunihamaynq.am, գործառնական հնարավորությունները, կայքի միջոցով քաղաքացիներին մատուցվող ծառայությունները, ՏԻՄ-երի, համայնքապետարանի աշխատակիցների հետ առցանց հաղորդակցման եղանակները: Խոսվեց նաև կայքի վարման թերությունների ու բացերի մասին։
«Այս պահին մենք չունենք կայքի ադմին–մասնագետ, քանի որ նախորդը մեկնել է արտագնա աշխատանքի, – բացատրեց քաղաքապետարանի աշխատակից Սևակ Կարապետյանը, հավելով, – հիմնական գործողությունները իմ վերահսկողության ներքո են, բայց ես էլ մասնագետ չեմ, եթե հնարավորություն լինի վերապատրասվելու հաճույքով կդիմենք»։
Հանդիպման ժամանակ հնարավորություն տրվեց մասնակիցներին՝ բաժնվել խմբերի քննարկել և մտածել կայքի բարելավման տարբերակները և վեր հանել քաղաքի արդիական խնդիրները և դրանցից հրատապ լուծում պահանջողը կայքի միջոցով ներկայացնել համայքապետարան և հետևողական լինել արձագանքի և լուծման հեռանկարների վերաբերյալ։
Մասնակցիները առանձնացրել էին ներհամայնքային տրանսպորտի, ժամանցի վայրերի , հանրային լողափի բացակայության և այլ խնդիրներ։ Դրանցից առանձնացրել էին հանրային լողափ ունենալու խնդիրը, որին անմիջական պատասխան տվեց քաղաքապետի տեղակալ Արամ Կարապետյանը, ով հավաստիացրեց, որ խնդիրը ներառված է 2017 թ–ի ծրագրերի մեջ և արդեն համապատասխան զրույց է եղել մարզպետի հետ։
***
Հանդիպումը տեղի է ունեցել ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում։