e-DM e-governance presented at EPF (in Armenian)
Հոկտեմբերի 16-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ «e-DM» էլեկտրոնային կառավարման ծրագրի շնորհանդեսը, որը ստեղծվել է «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «ԱԶԿ ՀԿ - Էլեկտրոնային կառավարման համակարգ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ՀԿ Դեպո ծրագրի դրամաշնորհի շնորհիվ։
«e-DM» էլեկտրոնային կառավարման ծրագիրը ներդրվել է կազմակերպությունում՝ նպատակ ունենալով նպաստել ՀԿ-ի կազմակերպական գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Շնորհանդեսին ներկա էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված էին ծրագրի կիրառմամբ և ստացվող արդյունքներով: Մասնակիցներին ներկայացվեց էլեկտրոնային կառավարման ծրագրի կառուցվածքը, աշխատանքի սկզբունքները, գործնականում ցուցադրվեց աշխատանքային հնարավորությունները:
Ծրագրի ղեկավար Արամ Ազիզյանը իր խոսքում նշեց. «Ինչպես ցանկացած կազմակերպություն՝ մենք նույնպես գործունեության ընթացքում հանդիպում էինք բազմաթիվ խնդիրների կապված փաստաթղթերի օգտագործման և պահպանման, ինֆորմացիայի փնտրման և արխիվացման հետ կապված: Ծրագրի գաղափարը արդեն երեք տարի է ինչ ունեինք, սակայն հնարավորություն չենք ունեցել այն կյանքի կոչելու: ՀԿ Դեպոի փոքր դրմաշնորհային ծրագրի շնորհիվ մենք արդեն ունենք էլեկտրոնային կառավարման ծրագիր՝ «e-DM»-ը, որը մեծապես նպաստում է մեր կազմակերպական գործունեության արդյունավետության բարձրացմանը»:
«e-DM» ծրագրի գործարկմամբ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն արձանագրել է հետևյալ հիմնական արդյունքները.
- Կազմակերպությունում ձևավորված ինֆորմացիոն նոր մշակույթ,
- փաստաթղթաշրջանառության ավտոմատացման միջոցով աշխատանքային և ժամանակային խնայված ռեսուրսներ,
- մեծածավալ ինֆորմացիայի հետ դյուրինացված աշխատանք և սխալների ի հայտ գալու հավանականության ցածր մակարդակ,
- կազմակերպությունում ներդրված կառավարման նորագույն և արդյունավետ համակարգ,
- ծրագրային գործողությունների արդյունքների և աշխատանքային գործունեության հաշվետվողականության և վերահսկելիության բարձր մակարդակ:
Ներկա հասարակական կազմակերպությունները մեծ հետաքրքություն ցուցաբերեցին էլեկտրոնային կառավարման ծրագրի նկատմամբ և ցանկություն հայտնեցին ներդնել այն իրենց կազմակերպություններում:
Ներկայացման ժամանակ օգտագործված պրեզենտացիան հասանելի է այստեղ:
«ԱԶԿ ՀԿ - Էլեկտրոնային կառավարման համակարգ» ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները միմիայն իրականացնող կազմակերպության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: