"Education and Solidarity" Independent Trade Union for Education Workers
Աղբյուրը՝ www.infocom.am
Հիմնադրվել է «Կրթություն և համերաշխություն» կրթության աշխատողների անկախ արհմիությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախաձեռնող խմբի անդամ Վահրամ Սողոմոնյանը՝ արհմիության ժողովի լուսանկարը մակագրելով այսպես՝ «Պատմական իրադարձության շեմին»։
Մեզ հետ զրույցում նախաձեռնող խմբի անդամ, արհմիության նորընտիր նախագահ Վահրամ Թոքմաջյանը նշեց, որ այսօր տեղի է ունեցել հիմնադիր նիստը։ Հիմնադիր նիստում ընտրվել են ղեկավար մարմիններ, հաստատվել է կանոնադրությունը, որը ներկայացվել է պետռեգիստր, և ունի մասնակցայնություն մարզերով ու Երևան քաղաքով։
«Վաղուց հասունացել էր պահը Հայաաստանում կոնկրետ մասնագիտական համերաշխության խմբեր ստեղծելու և հաշվի առնելով, որ կան մարդիկ, ովքեր մտահոգված են կրթության ոլորտի աշխատակիցների իրավունքների, կրթության իրավունքների, աշխատանքի, սոցիալական խնդիրներով, գաղափարակից մարդկանց մի խումբ երկար քննարկումերից հետո նախաձեռնել է համընդհանուր արհեստակցական միության ստեղծումը։
Մենք նպատաք ենք դրել մարդկանց՝ կոնկրետ կրթության ոլորտի աշխատակիցների իրավունքների պատշաճ իրացումը, բարձրաձայնումը, իրավական խնդիրների լուծումը, պաշտպանվածությունը, ինչպես նաև մեր ոլորտի աշխատակիցների համար դասընթացների կազմակերպումը, այդ մասով նրանց գիտելիքների հարստացումը և պատկան մարմինների հետ թե՛ բովանդակային, թե՛ հայեցակարգային, թե՛ չափորոշչային հարցերում քննարկում ապահովելը, ձայնը լսելի դարձնելը։
Իսկ որպես հեռակա նպատակ՝ մենք մեծ հաշվով ուզում ենք փոխել այն վարքագիծը, որը այսօր կա կրթության ոլորտում»,-ասաց Թոքմաջյանը: