We are small teams doing BIG things!
EPF Is Member Of
24 September, 2021, 09:50
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը իր կողմից ձեռնարկված ջատագովության քայլերն ավելի արդյունավետ կերպով իրականացնելու, տարբեր ծրագրերի շրջանակներում դուրս բերված առաջարկություններն ու խնդիրներն օրակարգային դարձնելու համար անդամակցում է տարբեր խորհուրդների և հանձնաժողովների։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամն ունի ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի հատուկ խորհրդատվական կարգավիճակ, որը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար ՄԱԿ-ի համակարգին հասանելիություն ունենալու հիմնական միջոցներից է։ Կարգավիճակ ունեցող կազմակերպությունները կարող են բանավոր և գրավոր զեկույցներ ներկայացնել ՄԱԿ-ի ժողովներին, խորհրդակցություններ անցկացնել Տնտեսական և սոցիալական խորհրդի և դրա օժանդակ մարմինների հետ, կազմակերպել միջոցառումներ ՄԱԿ-ի տարածքում:
ԵՀՀ-ն անդամակցում է նաև․
• ՀՀ Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդին,
• ՀՀ Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդին,
• Մարդու Իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. Գործողությունների Ծրագրի Համակարգող խորհրդին,
• ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից Ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբին,
• ՀՀ կանանց հարցերով խորհրդի աշխատանքային խմբին,
• ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի՝ «Ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքարի թեմայով իրավապահ մարմինների վերապատրաստման ծրագրի» հայաստանյան ազգային աշխատանքային խմբին։