EPF presented “Roots of Violence in Armenia” research book (in Armenian)
Տվյալ տեսանյութը պատրաստվել է Հանրային հեռուստատեսության կողմից
2021 թվականի հունիսի 14-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի փառատոնային պուրակում տեղի ունեցավ «Բռնության մշակույթը Հայաստանում» հետազոտական գրքի շնորհանդեսը։ Այն իր մեջ ներառում է չորս հետազոտություն, որ վերլուծում են բռնության արտահայտումները ընտանեկան միջավայրում, կրթական համակարգում, բանակում, ինչպես նաև քրեական բարքերի ազդեցությունը միջանձնային հարաբերությունների վրա։ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում գրքի գլխավոր խմբագիր, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը նշում է, որ բռնության ակունքները գալիս են Խորհրդային Միության ճամբարային բռնությունների և բռնադատումների ժամանակներից։ Անդրադառնալով գրքի զարգացման ժամանակագրությանը՝ Տեր-Գաբրիելյանը նշում է, որ 2018-ի իրադարձություններից մինչ 2020 թվականների նախապատերազմական շրջանը թվում էր, թե հրաժեշտ կարելի է տալ բռնությանը, մինչդեռ հաջորդող հետազոտություններով դեռ պետք է պարզվի՝ կարելի է բռնության բազմաշերտ դրսևորումները անցյալ համարել, թե ոչ։
Հունիսի 14-ը Հայաստանում բռնադատվածների հիշատակի օրն է։