Two Day Trainings with the Members of Local Working Group (LWG) in Teghut, Armenia (Armenian)
2015թ. դեկտեմբերի 17-18-ը տեղի ունեցավ դասընթաց շահերի պաշտպանության արշավների պլանավորման վերաբերյալ տեղական աշխատանքային խմբի անդամների համար ՀՀ Տավուշի մարզի Թեղուտ համայնքում: Տեղական աշխատանքային խմբերը բաղկացած ենտեղական ՀԿ-ների, Գյուղական կանանց խորհրդի (ստեղծված CENN-ի կողմից) ներկայացուցիչներից և հանքարդյունաբերության պատճառով ազդեցություն կրող շրջանների համայնքի անդամներից:
Դասընթացի հիմնական թեման է ինչպես պլանավորել տեղական մակարդակովշահերի պաշտպանության արշավներ: Մասնակիցները ծանոթացան հանրային շահերի պաշտպանության տեխնիկային, ռամզավարությանը և լոբբինգի տարբեր մարտավարությունների տարբեր առիթների դեպքում: Ինչպե՞ս ստեղծել հաղորդակցության պլաններ ուղերձները համապատասխան տեղական հաղորդակցության միջոցներով տեղ հասցնելու համար, ինչպե՞ս հաղորդել ուղերձը ԶԼՄ-ների հետ հարցազրույցների ժամանակ:
Դասընթացի նպատակն էր բարձրացնել համայնքի ղեկավարների գիտելիքներն ու կարողությունները և բարելավել տեղական աշխատանքային խմբի անդամների անձնային և կազմակերպչական հմտություններն, որպեսզի ապահովենք շահերի պաշտպանության առավել արդյունավետ պլանավորում և իրականացում:
Դասընթացը կազմակերպվել է «Կանաչ արահետ» ՀԿ-ի կողմից CENN-ի «Նպաստելով Կովկասում բնապահպանական և սոցիալական հաշվետվողականությանը հանքարդյունաբերության ոլորտում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է նվազեցնել աղքատությունը, բարձրացնել կրթական և իրազեկվածության մակարդակը, ուժեղացնել բնապահպանական և սոցիալական ապահովությունը հանքարդյունաբերության առումով և խթանել կայուն գյուղական զարգացումը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Հաց աշխարհի համար գերմանական հիմնադրամի կողմից:
Լրացուցիր տեղեկությունների համար, դիմեք`
Նինո Գափրինդաշվիլիին
Անն Ինասարիձեին
CENN