The Association of Social Enterprises of Armenia participates in EU4BUSINESS Week (Armenian)
Սույն թվականի փետրվարի 22-26-ը Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան մասնակցում է East Invest 2 ծրագրի շրջանակներում UEAPME; EUROCHAMBRES, EU Delegation կառույցների նախաձեռնությամբ և աջակցությամբ կազմակերպված EU4BUSINESS Week միջոցառմանը, որի նպատակն է Պետություն-Մասնավոր հատված երկխոսության բարելավումը: Միջոցառման ընթացքում Եվրոպական փորձագետների կողմից անցկացվում են սեմինարներ, կլոր սեղան քննարկումներ, աշխատանքային բանավեճեր բիզնես շահերը ներկայացնող կառույցների ներկայացուցիչների հետ:
Նմանատիպ միջոցառումներ արդեն իսկ տեղի են ունեցել Վրաստանում, Ուկրաինայում և պլանավորվում են իրականացվել Բելոռուսիայում, Մոլդովայում և այլ Արևելյան համագործակցության երկրներում:
Սա ևս մեկ հնարավորություն է բարելավելու պետական-մասնավոր հատվածի երկխոսության հմտությունները, որը ենթադրում է հաղորդակցություն պետական մարմինների և նախարարությունների հետ, երկխոսության կառուցում, ԶԼՄ-ների հետ շփում, հասարակական կառույցների անդամների շահերի պաշտպանություն և լոբինգ:
Արդյունքում կձևավորվեն համատեղ առաջարկներ, համագործակցության եզրեր գտնելու մոդելներ բիզնես շահերը ներկայացնող կառույցների միջև:
Աղբյուր՝ https://www.facebook.com/asea.armenia/posts/929099197180400