We are small teams doing BIG things!
Gevorg Ter-Gabrielyan on Public TV
10 February, 2020, 14:23
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը «Խաղի կանոններ» հաղորդման հյուրն է։
Երևանի գրապալատի շենքի կամ ինչպես ընդունված է ասել՝ Տպարանի շենքի վերականգման կամ վերակառուցման քննարկումներն արդեն քանի ամիս է շարունակվում են՝ իրենց շուրջ միավորելով մշակույթի գործիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ակտիվիստների։
Հանրային հեռուստաընկերության «Խաղի կանոններ» հաղորդումը ևս անդրադարձել է այս թեմային, որի ժամանակ ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, Քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական Կարո Այվազյանը և արվեստաբան Վիգեն Գալստյանը բանավիճել են շենքի ճակատագրի վերաբերյալ: