[GLocal] Russia. Society | Isabella Sargsyan (Armenian)
Զրույցը առաջին անգամ հրապարակվել է Բուն TV-ի կողմից։
«Գլոկալ Աշխարհ» դասախոսությունների շարքը նպատակ ունի լրացնել այդ բացն ու մեզ շրջապատող աշխարհի, երկրների ու հասարակությունների, համաշխարհային ուժային կենտրոնների մասին հնարավորինս անաչառ պատկեր ներկայացնել։ Դեռևս անցյալ տարի մեկնարկած այս ծրագրի նպատակներից մեկը կոնֆլիկների խաղաղ լուծմանն ու պատերազմի խոսույթի քննադատությանը նպաստելն էր։ Ու թեև, ցավալիորեն, մենք չկարողացանք խուսափել պատերազմ-աղետից, բայց կարծում ենք՝ այս շարքի դասախոսությունները չեն կորցրել իրենց արդիականությունը (եթե հաշվի չառնենք ժամանակագրական սահմանափակումը), քանի որ ետպատերազմական շոկը հաղթահարելու ուղիներից մեկն էլ աշխարհը հնարավորինս օբյեկտիվ դիրքից ճանաչելու մեջ է։ Շարքում ընդգրկված 60 դասախոսությունները, որ վերլուծում են 12 երկրների քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային ոլորտներն ու 6 միջազգային կամ վերազգային կազմակերպությունների նպատակներն ու առաքելությունները, կարևոր խթան կարող են լինել աշխարհի մասին մեր պատկերացումները իրապես վերարժևորելու տեսանկյունից։
Այս տեսանյութում ԵՀՀ ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը խոսում է Ռուսաստանի հասարակության մասին։
«Պետք է հասկանալ, որ Ռուսաստանը Խորհրդային Միության իրավահաջորդն է, և անհնարին է խոսել Ռուսաստանի քաղաքացիական հասարակության մասին առանց հասկանալու, թե որտեղից է այն սկիզբ առնում: Ստալինյան բռնաճնշումների տարիներին մտավորականության մեծ շերտեր աքսորվեցին կամ գնդակահարվեցին, սակայն դրա մասին բարձրաձայնվեց միայն Ն. Խռուշյովի հանրահայտ ելույթը: Բռնաճնշումների թեման առայսօր կարևոր է ռուսաստանյան քաղաքացիական հասարակության համար. դրանց հետ կապված հիշատակի վայրերն ու միջոցառումները շարունակաբար կարևոր տեղ են զբաղեցնում հասարակական կյանքում»: