Goris Press Club conducted research on Safe Transportation for Students and Teachers (Armenian)
Աղբյուր՝ www.gorispress.am
Հրատարակվել է «Ապահով երթևեկություն` լավ կրթության համար» հետազոտությունը: Սույն հետազոտությունն իրականացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի և Գորիսի մամուլի ակումբ հասարակական կազմակերպության կողմից: Հետազոտության նպատակն է վեր հանել ՀՀ Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցումների հետ կապված խնդիրները, այս գործընթացում առկա խոչընդոտները, որոնք բացասաբար են ազդում հանրակրթության որակի ապահովմանը, բացահայտելու և վեր հանելու կոռուպցիոն ռիսկերը, պետական միջոցների օգտագործման արդյունավետության և ընդհանուր գործընթացի բարելավման ուղղությունները:ՀՀ Կառավարությունը յուրաքանչյուր տարի պետական բյուջեից «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցում» հոդվածով դրամական միջոցներ է հատկացնում հանրակրթական դպրոցների այն ուսուցիչներին ու աշակերտներին, ովքեր սովորում կամ դասավանդում են այլ բնակավայրում: Այդ նպատակի` տրանսպորտային փոխհատուցումներն իրականացնելու համար 2016 թվականին պետական բյուջեից հատկացվել է 67 միլիոն 343 հազար դրամ, որից Սյունիքի մարզպետարանին`25 մլն 800,5 հազար ՀՀ դրամ:
ՀՀ պետական բյուջեից հատկացվող գումարները ՀՀ Կրթության և գիտության նախարարության, մարզպետարանների միջոցով իրականացվող գործընթաց է, սակայն, հրապարակային և թափանցիկ չէ: Չկան հստակ մշակված չափորոշիչներ փոխհատուցումն իրականացնելու համար:
Հետազոտության արդյունքում վեր հանված խնդիրները և առաջարկությունները կօգտագործվեն օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություններում և կծառայեն կայուն հիմքեր` հանրության իրազեկման համար:
Հետազոտության էլեկտրոնային տարբերակը՝ այստեղ: