Presentation of data.hetq.am website
Hetq-ի տվյալների լրագրության թիմը վերջին ամիսների ընթացքում աշխատում էր մի նախագծի շուրջ, որի նպատակն էր ստեղծել մի հարթակ, որտեղ վիզուալ և ավելի մատչելի ձևով սպառողին կներկայացվեր ԱԺ պատգամավորների գույքի և հայտարարագրերի, փոխկապակցված անձանց մասին տվյալները։
Օրեր առաջ տեղի ունեցավ ամիսների աշխատանքի արդյունքում ստեղծված data.hetq.am կայք - շտեմարանի շնորհանդեսը։
Կայքում առկա գրաֆիկները, աղյուսակներն ու քարտեզները նախատեսված են ինչպես քաղաքացիների, այնպես էլ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության օգտագործման համար։
«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հրապարակված հայտարարագրերը» ծրագրի ղեկավար Ani Hovhannisyan-ի խոսքով` data.hetq.am-ը պետք է լինի մի տիրույթ, որտեղ տեղադրված կլինի պաշտոնատար անձանց մասին տեղեկատվություն բոլոր հնարավոր բաց և հասանելի աղբյույրներից։ ✍️
Տվյալների շտեմարանը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Ծրագիրը իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ համատեղ։