Discussion: Images of Children in Media (Armenian)
Նոյեմբերի 4-ին` ժամը 15:00-ին, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է ձեզ «Լրադադար» ակումբ «Երեխաների պատկերները՝ մեդիայում» թեմայով քննարկման:
Բրիտանացի լուսանկարիչ, սոցիալապես ներգրավված արվեստի (socially-engaged art) նախագծերի հեղինակՔեվին Ռայանի հետ կխոսենք մեդիայում երեխաների պատկերների օգտագործման էթիկական խնդիրների մասին:
Կքննարկենք մեդիայում երեխաների պատկերների հրապարակման` միջազգային եւ տեղական փորձը եւ դրանց պատշաճ օգտագործման սկզբունքները:
Կխոսենք կոնկրետ դեպքերի եւ օրինակների մասին, երբ պատկերներն ու լուսանկարներն օգտագործվել են ի վնաս երեխաների իրավունքների եւ շահերի:
Քննարկումը կտեւի 2 ժամ եւ բաց է թեմայով հետաքրքրված անձանց համար։ Լրագրողները հնարավորություն կունենան հարցազրույց անել Քեվին Ռայանի հետ:
Քեվին Ռայանը բազմաթիվ մեդիա եւ սոցիալապես ներգրավված արվեստի նախագծերի եւ ֆոտոնախագծերի հեղինակ եւ ղեկավար է: Նա աշխատել է տարբեր երկրների սոցիալապես խոցելի խմբերի, փախստական, իրավախախտ երեխաների եւ երիտասարդների հետ, կազմակերպել է արվեստի փառատոններ, դեռահասների խմբի հետ ստեղծել է քաղաքային եւ գյուղական միջավայրերում վտանգների մասին համակարգչային խաղ երեխաների համար:
Քեվին Ռայանն աշխատել է դպրոցահասակ երեխաների հետ, օգնել նրանց հարմարվել դպրոցին: Նա նախաձեռնել է նաեւ կրթության մեջ վիզուալ արվեստի, վիդեոյի եւ ինստալյացիաների օգտագործումը:
Սպասում ենք ձեզ նոյեմբերի 4-ին` ժամը 15:00-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում: Հասցեն՝ Արշակունյաց 3, վերջին հարկ:
Մանրամասների համար կարող եք զանգահարել Աննա Բարսեղյանին, հեռ՝ 010 58 36 20; 011 58 36 20, 095 701 731, էլ. փոստ՝[email protected]: