Informal meeting discussion within scope of 'Malama' project (Armenin)
Աղբյուր՝ ԱԶԿ
Հոկտեմբերի 30-ին, Արմավիր Ինֆոտանը «Մալա Մա» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ծանոթություն-քննարկում ոչ ֆորմալ մթնոլորտում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ներկայացուցիչների և «Մալա Մա» ծրագրի շրջանակներում ձևավորված գյուղ Արմավիր, Արգավանդ, քաղաք Արմավիր համայնքային ակտիվ խմբերի միջև:
Հանդիպման ընթացքում մասնակիցները ոչ ֆորմալ մթնոլորտում խոսեցին կրթության կարևորության, իրենց ապագա նպատակների և մասնագիտության մասին: Մասնակիցները շատ ակտիվ և ոգևորված ներկայացնում էին իրենց երազանքները, քայլերը որոնցով պետք է հասնեն դրանց, մարդու իրավունքների դերի և նշանակության մասին:
«Մալա Մա» ծրագիրը Մարդամեջ սոցիալ-նորարարական ճամբարին հաղթած ծրագրերից է, որի նպատակն է նպաստել եզդի աղջիկների մասնակցության մեծացմանը հանրային և համայնքային կյանքում, ինչպես նաև հասարակության մեջ նրանց դերի բարձրացմանն ու ինքնաիրացմանը: